Պատրաստ է Բագրատաշենի նոր կամրջի վերջնական նախագծի նախնական տարբերակը
Մայիսի 31-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում կայացել է հանդիպում Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության ներկայացուցիչների հետ։
Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Աստղիկ Սահակյանը և ՊՈԱԿ-ի ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը իրանական կողմի հետ քննարկել են կամրջի վերջնական նախագծի նախնական տարբերակը։ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության մասնագետներն առաջիկայում կդիտարկեն ներկայացված նախագիծը, դիտողություններ ունենալու դեպքում կներկայացնեն այն նախագծողին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև կամրջի շինարարության նախապատրաստական աշխատանքներին՝ շինհրապարակի կազմակերպմանը, ցանկապատմանը և այլն։ Քննարկվեց նաև շինարարությունը մեկնարկելուց հետո երթևեկության կազմակերպման հարցը, որպեսզի կապալառուն հնարավորություն ունենա անհրաժեշտ նյութերը տեղափոխել շինհրապարակ։
Հիշեցնենք, որ Բագրատաշենի նոր կամրջի նախագծային աշխատանքների պաշտոնական մեկնարկը տրվել էր 2018թ. նոյեմբերի 30-ին: Նախագծային աշխատանքների համար նախատեսված է 7 ամիս, շինարարական աշխատանքների համար՝ 12 ամիս:
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին