Տրանշ-3-ի շինարարությունը, ներգրավելով տեղի աշխատուժը, նպաստում է հարակից մարզերում ապրող մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը

31-05-2021
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում, որն ընդգրկում է Թալին-Գյումրի հատվածը (մոտ 46 կմ), կապալառու կազմակերպությունը՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը, շարունակում է լայնածավալ շինարարական աշխատանքները։ «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչ Գաո Գուիհուան նշում է, որ կառուցվող ճանապարհի մի ուղղությամբ արդեն ավարտել են հողային աշխատանքները, մեկնարկել է ասֆալտապատումը, հիմնականում ավարտվել են նաև ճանապարհին առկա կառույցների վրա տարվող աշխատանքները։ Մինչև 2021 թվականի վերջ ընկերությունը փորձելու է ավարտին հասցնել ճանապարհի մի ուղղությամբ մոտ 50 կմ-ի ասֆալտապատումը։ Ընկերության ներկայացուցիչը նկատում է, որ այդ աշխատանքը հաջողությամբ կյանքի կոչելու համար անհրաժեշտ են մեծ թվով որակյալ ինժեներներ և աշխատողներ, ինչն ապահովվում է ինչպես չինացի, այնպես էլ տեղացի մասնագետների ուժերով։ Այս տարի կապալառուն կտեղադրի երկու շերտ ասֆալտե ծածկ։ Վերջին՝ երրորդ շերտը կտեղադրվի հաջորդ տարի՝ աշխատանքներն ավարտին հասցնելուց անմիջապես առաջ։
 
Նկատենք, որ Տրանշ-3-ի շինարարության մեջ ներգրավված են մեծ թվով աշխատակիցներ տեղի տարածաշրջանից։ Ենթակառուցվածքային այս խոշորագույն ծրագիրը նպաստում է նաև Տրանշ-3-ի հարակից մարզերում ապրող մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը։ Ըստ Գաո Գուիհուայի՝ Տրանշ-3-ի շինաշխատանքներում, մասնավորապես, նախորդ ամսվա վերջի տվյալներով, ներգրավված է եղել մոտ 245 տեղացի աշխատող։ Ընդ որում, այդ թիվը շինարարական սեզոնին աճում է, և հուլիս-օգոստոս ամիսներին կանխատեսում են հասցնել մոտ 350-ի։
 
Գաո Գուիհուան շեշտում է, որ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի կառուցումը հաջողությամբ ավարտին հասցնելն իրենց համար շատ կարևոր է, և այդ ուղղությամբ անում են առավելագույնը։ Նա նաև նշում է, որ չինական կազմակերպությունը հետաքրքրված է շարունակելու համագործակցությունը Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում։ «Մենք չենք նախատեսում ավարտել Տրանշ-3-ը և վերադառնալ Չինաստան, «Սինոհիդրոն» հետաքրքրված է նաև Հյուսիս-հարավի մյուս տրանշների աշխատանքներով։ Բացի այդ, մեր կազմակերպությունը մեծ փորձառություն ունի նաև այլ ոլորտներում՝ էներգետիկա, հիդրոէներգետիկա և այլն»,- ասաց չինական ընկերության ներկայացուցիչը։

Վերջին նորությունները

Կատարվում է Բագրատաշենի նոր կամրջի հիմքերի ամրանավորում և բետոնացում

13-09-2021

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։

Կարդալ ավելին

Միջին նորոգման աշխատանքներ՝ Հ-45 (Մ-2)-Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհի 3.7 կմ հատվածում

09-09-2021

Ճանապարհահատվածում կատարվում են ճանապարհային ծածկի ֆրեզավորման, փոշեզրկման աշխատանքներ։ Որոշ հատվածներում սկսվել է ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածը

08-09-2021

Հիմնանորոգման շրջանակներում նախատեսված են հողային աշխատանքներ, իջատեղերի, մուտքերի, կողնակների, մայթերի կառուցում, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կամրջի նորոգում և այլն։

Կարդալ ավելին