Հանդիպում ԱԶԲ փաստահավաք առաքելության հետ
31-07-2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փաստահավաք առաքելության անդամների հետ։ Նշենք, որ ԱԶԲ-ն ՀՀ կառավարության հետ համաֆինանսավորելու է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի մոտ 27կմ երկարությամբ հյուսիսային ենթահատվածի կառուցումը։ Բանկի առաքելությունը՝ ԱԶԲ տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցի գլխավորությամբ, ՀՀ պետական մարմինների, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ այս օրերին քննարկում է Սիսիան-Քաջարան նոր կառուցվելիք ճանապարհի հյուսիսային ենթահատվածին առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը ներկայացրել են ծրագրի հետ կապված առանցքային հարցերը։ Կողմերն ընդգծել են ծրագրի իրականացման կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար, ճանապարհի կառուցման տնտեսական օգուտներն ու ակնկալվող արդյունքները։ Անդրադարձ է եղել առաջարկվող վարկի պայմաններին, ծրագրի ֆինանսավորման և իրականացման ժամկետներին, առաջիկա քայլերին։
Առաջիկա օրերին առանձին հանդիպումների ձևաչափով ԱԶԲ առաքելության հետ մանրամասն կքննարկվեն ծրագրի ֆինանսական, գնման գործընթացներին, բնապահպանական, կլիմայի փոփոխությանը, սոցիալական ազդեցություններին առնչվող և մի շարք այլ հարցեր։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվել է Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր 4.1կմ ճանապարհը
10-01-2025Ճանապարհը Թալինը կապում է Ներքին Բազմաբերդի եւ Կաքավաձորի հետ։
Կարդալ ավելինԽաչատուր Մկրտչյանը նշանակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ
09-01-2025Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային այլ հարցեր։
Կարդալ ավելին2024-ին մուտք է եղել 11651 գրություն
08-01-20252024թ. չորրորդ եռամսյակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 444 զանգ, իսկ ամբողջ նախորդ տարվա ընթացքում՝ 7010 զանգ:
Կարդալ ավելին