Պարզաբանում «Սաբա» ընկերության հետ կապված

03-08-2018 9:4

Ըստ մամուլում տեղ գտած հրապարակման՝ «Սաբա» ընկերությունը, հանդիսանալով Հյուսիս-հարավի Տրանշ 2-ի կառուցման աշխատանքներն իրականացնող «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» իսպանական կազմակերպության ենթակապալառու, ս. թ. հունվարի 15-ից մինչև ապրիլի 28-ն աշխատեցրել է 17 աշխատակիցների և չի վճարել։ 

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ խնդրի կապակցությամբ սույն թվականի հուլիսի 16-ին դիմել է Հյուսիս-հարավի Տրանշ 2-ի կառուցման աշխատանքներն իրականացնող գլխավոր կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությանը։ Վերջինիս ծրագրերի ղեկավար Սանտիագո Զուբիյագան ի պատասխան նշել է, որ «Սաբա» ՍՊԸ-ն զգուշացվել է ՀՀ օրենսդրության պահանջները կատարելու իր պարտականության մասին։ «Կորսան» ընկերությունը հայտնել է նաև, որ իրենց կողմից կատարվել են «Սաբա» ՍՊԸ-ի նկատմամբ բոլոր վճարային պարտավորությունները։

 

Վերջին նորությունները

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

12-02-2026

Նշենք, որ այժմ աշխատանքներ են տարվում ինչպես ճանապարհի հողային պաստառի, այնպես էլ թունելների ու կամուրջների կառուցման ուղղությամբ։

Կարդալ ավելին