Վազգեն Պետրոսյանը նշանակվել է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հուլիսի 2-ին այցելել է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ:
Անցկացված խորհրդակցության ժամանակ նախարարն աշխատակիցներին հայտնել է, որ տնօրեն Վարդան Կարապետյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որը բավարարվել է: Նախարարը միաժամանակ ներկայացրել է ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Վազգեն Պետրոսյանին:
«Վազգեն Պետրոսյանը շինարարության բնագավառում փորձառու է: Ձեր նշանակումից հետո մենք պետք է կարողանանք շատ կարճ ժամանակահատվածում էական արդյունքներ արձանագրել, որի համար շատ կարևոր է նաև թիմային ամենօրյա հետևողական աշխատանքը: Ուստի, ցանկացած խնդրի ի հայտ գալու դեպքում պետք է շատ արագ արձագանքել և գտնել լուծումներ»,- նշել է նախարարը:
Աշոտ Հակոբյանը շեշտել է, որ պաշտոնի ստանձնումը մեր օրերում միմիայն պատասխանատվություն և առաքելություն է:
Նախարարը կարևորել է գործունեության թափանցիկությունը, զանգվածային լրատվամիջոցների, հանրության և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքը: Նախարարն ընդգծել է, որ ծրագրի շրջանակներում մեծ գումարներ են ծախսվում, և հանրությունը պետք է իրազեկ և վստահ լինի, որ ծախսված գումարներն ապահովում են առավելագույն արդյունավետություն: Այս համատեքստում նախարարը հանձնարարել է կարճ ժամկետներում նախապատրաստել միջոցառում, որի շրջանակներում հանրությանը կներկայացվի «Հյուսիս-հարավ» ծրագրի ներկա վիճակը, ինչպես նաև կտրվեն ծրագրի հետ կապված բոլոր խնդրահարույց հարցերի պատասխանները:
Նախարար Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Վարդան Կարապետյանին աշխատանքում ներդրած գիտելիքների և փորձի համար, որից հետո նորանշանակ տնօրենի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՊՈԱԿ-ում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:
Նյութը՝ ըստ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի
Վերջին նորությունները
Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)- Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 28կմ հատվածը
24-06-2022Շինաշխատանքները կատարում է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման մրցույթ
23-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:30։
Կարդալ ավելինՀայտարարվել է Հ38, /Հ-30/ (Թթուջուր)-/Հ-36/ (Նավուր) ճանապարհի կմ15+100 - կմ40+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծման մրցույթ
22-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:00։
Կարդալ ավելին