Քննարկվել են Բագրատաշենի կամրջի նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցեր

Սեպտեմբերի 4-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Աստղիկ Սահակյանը հանդիպել է Բագրատաշենում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության մենեջեր Կեն Կիմի հետ։
Քննարկվել են կամրջի նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված կազմակերպչական հարցեր, մասնավորապես՝ ինժեներական թիմի մոբիլիզացիայի ժամանակացույցը: Հստակեցվել են կողմերի հաղորդակցության ձևաչափերը՝ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Անդրադարձ է եղել նաև պայմանագրային այլ հարցերի։
Նշենք, որ Բագրատաշենի կամրջի նախագծային աշխատանքների մեկնարկն ակնկալվում է արդեն այս ամիս: Ներկայում տարվում են համապատասխան աշխատանքներ պետական կառույցների հետ՝ նախագծային և շինարարական գործընթացների համար անհրաժեշտ թույլտվությունների ձեռքբերման նպատակով:
Հայաստանի և Վրաստանի սահմանները միացնող նոր կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է, կամրջի կառուցման աշխատանքները համակարգում է հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովը։ Բագրատաշենի կամրջի նախագծման և շինարարական աշխատանքներն իրականացնելու է իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելինԱվտոճանապարհը սպասարկող ընկերությանը տրվել է նկատողություն
19-02-2021Կազմակերպությանը տրվել է նկատողություն. կրկնվելու դեպքում ճանապարհը սպասարկող ընկերության հետ պայմանագիրը կլուծվի։
Կարդալ ավելինՆախագծերի կառավարման դասընթաց՝ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների համար
18-02-2021Դասընթացները տևելու են 5 շաբաթ‚ շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է լինելու նախագծերի կառավարմանն առնչվող մի քանի բաժինների՝ ժամանակի‚ ֆինանսների‚ ռեսուրսների‚ հաղորդակցության կառավարում‚ որակի վերահսկում և այլն։
Կարդալ ավելին