Վերականգնվում է Սյունիքի մարզի Դարբաս, Գետաթաղ, Լոր, Շենաթաղ համայնքներով անցնող կենսական նշանակության ճանապարհահատվածը

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզում իրականացվում է մարզային նշանակության Մ2-Վաղատին-Շենաթաղ ավտոճանապարհի 13.76 կմ հատվածի վերանորոգումը։ Վերականգնվող ճանապարհը սկսվում է Շամբ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկից, անցնում Դարբաս, Գետաթաղ, Լոր համայնքներով և հասնում մինչև Շենաթաղ համայնքի կենտրոնական մաս։ Վերականգնվելու են նաև համայնքների դպրոցներ, բուժկետեր, գյուղապետարաններ, մշակույթի տներ և հանրային այլ օբյեկտներ տանող մուտքերը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտի 23-ին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2019-ի հունվարի 23-ին։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի կողմից։ Ընկերության պատասխանատուները խոստացան աշխատանքներն ավարտել պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ՝ նոյեմբերին։ Ասֆալտապատումը կիրականացվի սեպտեմբերին։
Դարբասի բնակիչ Գևորգ Գրիգորյանը նշում է, որ իրենց գյուղի միջով անցնող ճանապարհը կառուցումից ի վեր ընդհանրապես չի վերանորոգվել։ «Վերջին անգամ ճանապարհը ասֆալտապատվել է 1985-86 թվականներին։ Այս վերականգնումը շատ բան կտա մեզ։ Մեքենաս չի փչանա, փոշին տունս չի լցվի, մարդիկ հանգիստ կգան-կգնան մեր գյուղ»,- ասում է Գևորգ Գրիգորյանը։
Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ մեկնած Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները դիտարկեցին նաև 2016- 2017թթ. ընթացքում «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում վերականգնված՝ Սիսիան քաղաքով անցնող 5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որն այժմ գտնվում է երաշխիքային սպասարկման փուլում։ Շինարարին հանձնարարվեց վերացնել հայտնաբերված թերությունները։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտը կարևորում է երիտասարդ կադրերի ներգրավումը ճանապարհաշինության ոլորտում
04-03-2021Կարևոր է բուհերի և մասնագիտացած կազմակերպությունների համագործակցությունն ու ուսումնական պրակտիկայի անցկացումը, որպեսզի երիտասարդները կարողանան տեսական գիտելիքները կիրառել գործնական դաշտում և ոլորտում մրցունակ ու պահանջված մասնագետ դառնան։
Կարդալ ավելինՄեկնարկել են Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները
01-03-2021Օրերս տրվել է շինարարական աշխատանքների մեկնարկը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. օգոստոսին:
Կարդալ ավելինՃանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելին