Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար ճանապարհին կատարվում են հողային, ճանապարհային ծածկի տեղադրման աշխատանքներ
Արագածոտնի մարզի Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար գյուղական համայնքները միմյանց կապող մոտ 11,5 կմ երկարությամբ ավտոճանապարհի վրա ընթանում են բարեկարգման աշխատանքներ։ Դրանք իրականացվում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։
Նշված ճանապարհի հիմնանորոգումը մեկնարկել է այս տարվա մարտին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսվում է սույն թվականի դեկտեմբերին։ Շինարարությունն իրականացնում է «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ընկերությունը։ Այցելության պահին շինարարը կատարում էր հողային, ճանապարհային ծածկի տեղադրման, մայթերի կառուցման աշխատանքներ։
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները արձանագրել են, որ մարզային նշանակության Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար ավտոճանապարհի վերականգնման ընթացքում կապալառուի կողմից նկատվում են որոշ կազմակերպչական բացթողումներ։ Մասնավորապես, նշվել է, որ անհրաժեշտ է շինարարական տեղամասում աշխատանքներն իրականացնել առանձին հատվածներով՝ ապահովելով տեղի բնակչության անվտանգ տեղաշարժը։ Շինարարին հանձնարարվել է աշխատանքները կատարել հերթականությամբ՝ բարեկարգելով ճանապարհի հարակից տարածքները։
Տեղեկացնենք, որ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում 2016-2019 թվականներին հանրապետությունում կվերականգնվեն մոտ 190 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ:
Ծրագրի իրականացման երկրորդ տարվա՝ 2017- 2018թթ. ընթացքում նախատեսվում է կատարել կենսական նշանակության տասը ճանապարհների (ընդհանուր երկարությունը՝ 61 կմ) վերականգնման աշխատանքներ: Այդ ճանապարհներն ընդգրկում են 16 համայնքներ, որոնցից 14-ը՝ գյուղական։ Ծրագիրն առնչվում է մոտ 34 հազար բնակչության հետ։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտը կարևորում է երիտասարդ կադրերի ներգրավումը ճանապարհաշինության ոլորտում
04-03-2021Կարևոր է բուհերի և մասնագիտացած կազմակերպությունների համագործակցությունն ու ուսումնական պրակտիկայի անցկացումը, որպեսզի երիտասարդները կարողանան տեսական գիտելիքները կիրառել գործնական դաշտում և ոլորտում մրցունակ ու պահանջված մասնագետ դառնան։
Կարդալ ավելինՄեկնարկել են Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները
01-03-2021Օրերս տրվել է շինարարական աշխատանքների մեկնարկը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. օգոստոսին:
Կարդալ ավելինՃանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելին