Քննարկվեց ավելցուկային հողագրունտի տեղավորման հարցը
Օգոստոսի 9-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել էին Վանաձոր, որտեղ տեղի է ունեցել Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բերալավման ծրագրի՝ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող հատվածի ավելցուկային հողագրունտի տեղադրման վայրերի հայտնաբերման մասին քննարկում։ Հանդիպմանը մասնակցում էին Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը, Ախթալա, Թումանյան, Շնող և այլ համայնքների ղեկավարներ, բնապահպաններ, շինարարներ, ինժեներներ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, արտակարգ իրավիճակների նախարարությունների և այլ շահագրգիռ կողմերի աշխատակիցներ։
Ավտոճանապարհը վերականգնող կապալառու շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները նշեցին, որ շինարարական թափոնները տեղավորելու, ավելցուկային գրունտը նպատակային օգտագործելու խնդիր կա։
«Հորիզոն-95» ՍՊԸ ղեկավարն ընդգծեց, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ իրենց կողմից վերականգնվող հատվածից ավելի քան 400 հազար խմ ավելցուկային գրունտը համապատասխան վայրում զետեղելու խնդիր ունեն։ Հարցի առնչությամբ իրենք հանդիպել են համայնքների ղեկավարների հետ, քննարկել մի շարք հնարավոր տարբերակներ, սակայն արված առաջարկները չեն կարող ամբողջությամբ ներառել նշված ծավալի շինարարական թափոնը։
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության բնապահպանության և հնագիտության մասնագետ Միքայել Թևոսյանը պատասխանեց ներկաների մի շարք հարցերին։ Նա մասնավորապես նշեց, որ տեղափոխվող ծավալը շինարարական աղբ է, որը դասակարգվում է ոչ վտանգավոր թափոնների շարքին։ Նախագծի շրջանակներում երկրաբանական հետազոտություններ իրականացվել են, հողային շերտն իդենտիֆիկացվել է, և լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտություն այս պահին չկա։
Հանդիպման ընթացքում որոշում կայացվեց, որ շինարարները համայնքների ղեկավարների հետ կշրջեն տեղանքում, կհստակեցվեն տարածքները, որտեղ հնարավորություն կա նշված ծավալների հողագրունտի տեղադրման համար։ Հետագա հանդիպման ընթացքում կարվեն հստակ առաջարկներ՝ նախանշելով հարցի լուծման ուղիները։
Վերջին նորությունները
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով
14-02-2025Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-2-ի կմ336+550-կմ338+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
13-02-2025Հայտերն ընդունվում են մինչև մարտի 11-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
13-02-2025Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։
Կարդալ ավելին