Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ընթանում են կենսական նշանակության ավտոճանապարհների վերականգնման աշխատանքներ
Մարզային նշանակության Մ2, Կարմրաշեն ավտոճանապարհի մոտ 11 կիլոմետրանոց ճանապարհահատվածում ավարտական փուլում են գտնվում հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման, կողային առուների իրականացման, քարաթափման տեղամասերում ցանցերի տեղադրման, գաբիոնային շարվածքի կառուցման աշխատանքները։
Վերականգնվող ճանապարհահատվածը սկիզբ է առնում Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի- Իրանի սահման միջպետական ավտոճանապարհից և ավարտվում Հերհեր համայնքի կենտրոնական մասում։ Վայոց ձորի Հերհեր համայնքի հատվածում կապալառուն՝ «Բլեսկ» ՍՊԸ-ն, ավարտել է հենապատերի կառուցումն ու երկաթբետոնե վաքերի տեղադրումը։ Արդեն անցկացվել են գյուղի հատվածում նախագծով նախատեսված 946 մ խմելու ջրի և 131 մ կոյուղատար գծերը։ Ավարտվել է նաև Հերհերի կենտրոնական հատվածի ասֆալտապատումը։
Այժմ ընթանում է նշված ճանապարհահատվածի խճային հիմքի և ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ Շարունակվում են քարաթափման տեղամասերում ցանցերի, իջատեղերում մետաղական խողովակների տեղադրման և արհեստական կառուցվածքների նորոգման աշխատանքները։ Այս պահին իրականացված աշխատանքների ծավալը կազմում է 42 տոկոս։ Ճանապարհահատվածի վերականգնման ավարտը նախատեսված է 2019թ. փետրվարին։
Վերականգնվում է նաև Սյունիքի մարզի Շամբ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկից սկսվող, Դարբաս, Գետաթաղ, Լոր համայնքներով անցնող և մինչև Շենաթաղ համայնքի կենտրոնական մաս հասնող 13 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Կապալառու կազմակերպությունը կատարում է հողային պաստառի վերականգնման հանույթի, լիցքի, կողային առուների իրականացման, գաբիոնային շարվածքի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ։
Տեղեկացնենք, որ նշված ճանապարհահատվածները վերականգնվում են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը:
Վերջին նորությունները
Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները
28-11-2023Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։
Կարդալ ավելինԱնվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին
28-11-2023Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։
Կարդալ ավելինԱվարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը
27-11-2023Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:
Կարդալ ավելին