Ծանոթացել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման աշխատանքներին

12-07-2018 11:12

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, ՊՈԱԿ-ի և Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները հուլիսի 11-ին այցելել են Լոռու մարզ՝ ծանոթանալու Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (կմ 0+000 - կմ 38+450 հատված) վերականգնման և բարելավման աշխատանքներին։

Ճանապարհի վերականգնման և բարելավման աշխատանքների ավարտը նախատեսված է ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին։

Շինարարների կողմից այս պահին հիմնականում կատարվում են հողային պաստառի հարթեցման և ճանապարհային ծածկի հիմքի ու պատվածքի տեղադրման, հենապատերի ամրացման աշխատանքներ, 2 թունելների ջրահեռացման համակարգի (դրենաժ) կառուցման, մուտքերի վերակառուցման աշխատանքներ։ Նախապատրաստվում է նաև 12-րդ կիլոմետրի փլվածքի հետևանքով քանդված հենապատի վերակառուցումը։

Այցելության ընթացքում շինարարները հավաստիացրին, որ շինարարական աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետներում և պահանջվող որակով։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից` ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:   

Վերջին նորությունները

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

12-02-2026

Նշենք, որ այժմ աշխատանքներ են տարվում ինչպես ճանապարհի հողային պաստառի, այնպես էլ թունելների ու կամուրջների կառուցման ուղղությամբ։

Կարդալ ավելին