Աշխատանքային խորհրդակցություններ՝ Տրանշ-3-ում

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը սեպտեմբերի 13-ին այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ: Խորհրդակցություններ են անցկացվել նախ շինարարական աշխատանքները կատարող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության, ապա շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության՝ Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ ձեռնարկության գրասենյակներում։ Վազգեն Պետրոսյանը կողմերի հետ քննարկել է շինարարության որակի, տեմպերի հետ կապված հարցեր։ Անդրադարձ է կատարվել օգոստոսի 13-ին կայացած հանդիպման ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին։
Մանրամասն քննարկվել են շինարարության կազմակերպման ու իրականացման բոլոր առանձնահատկությունները, իրականացված աշխատանքների փաստաթղթային ձևակերպումների գործընթացը։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)- Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 28կմ հատվածը
24-06-2022Շինաշխատանքները կատարում է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման մրցույթ
23-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:30։
Կարդալ ավելինՀայտարարվել է Հ38, /Հ-30/ (Թթուջուր)-/Հ-36/ (Նավուր) ճանապարհի կմ15+100 - կմ40+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծման մրցույթ
22-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:00։
Կարդալ ավելին