Ավելցուկային հողագրունտը տեղավորելու առաջարկներ կներկայացվեն
Օգոստոսի 21-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի բնապահպանական ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավար Գևորգ Աֆյանի, բնապահպանության և հնագիտության մասնագետ Միքայել Թևոսյանի, Մ6 ծրագրի ինժեներ Միքայել Էլիբեկյանի, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի, փոխմարզպետների, համայնքների ղեկավարների, շինկազմակերպությունների, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի շինարարության ընթացքում առաջանալիք ավելի քան 500 հազար խմ ավելցուկային հողագրունտը տեղավորելու հարցը։
Համայնքների ղեկավարներն ավելցուկային հողագրունտը տեղավորելու որոշ տարբերակներ առաջարկեցին։ Հանդիպման արդյունքում որոշում կայացվեց, որ համայնքների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում առաջարկվելիք տարածքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնեն մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժին: Այստեղ կիրականացվի քարտեզագրում, և առաջարկները կներկայացվեն շահագրգիռ կազմակերպությունների քննարկմանը՝ վերջնական եզրակացության համար:
Վերջին նորությունները
Տեղ-Կոռնիձոր վերակառուցվող ճանապարհի 9.6կմ հատվածում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի առաջին շերտը
23-03-2023Ճանապարհը վերակառուցվում է երեք առանձին լոտերով՝ երեք կազմակերպությունների կողմից։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Մ-6-Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի կմ 0+000 - կմ 7+183 հատվածը
22-03-2023Գյուղական ճանապարհի հիմնանորոգումը նշված բնակավայրերի առաջնային խնդիրներից էր։ Բարեկարգ ճանապարհը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի զարգացման համար։
Կարդալ ավելինՏեղի ունեցավ «Փոփոխությունների նկատմամբ դիմադրության հաղթահարում և աշխատակիցներին աջակցություն» խորագրով աշխատաժողով
22-03-2023Ներկայացվեցին փոփոխության նկատմամբ դիմադրության հաղթահարման և փոփոխություններին հարմարվելու անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ կատարվելիք քայլերը։
Կարդալ ավելին