«Սինոհիդրո» ընկերությանը հանձնարարվել է շատ կարճ ժամկետներում բարելավել աշխատանքները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, ՊՈԱԿ-ի աշխատակիցները և Ճանապարհի որակի հսկողությունն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները եղան Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Տրանշ 3-ի շինհրապարակներում, ծանոթացան ճանապարհաշինական աշխատանքներին։ Տեղեկացնենք, որ ճանապարհաշինական աշխատանքները նշված հատվածում կատարում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը։
Նախարարի առաջին կանգառը 1200մ արդեն փռված փորձնական բետոնի տեղամասում էր։ «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» ընկերության պատասխանատուները, մանրամասնելով իրավիճակը, նշեցին, որ որակի թեստավորման արդյունքներով փորձնական բետոնապատումը չի համապատասխանում առաջադրված ստանդարտներին և ենթակա է քանդման։ Չինական կողմը ևս ընդունում է, որ անորակ աշխատանք է կատարվել։ Ուստի, առաջիկայում այն կքանդվի, և աշխատանքներ կտարվեն նոր, որակով բետոնապատում կատարելու ուղղությամբ։
Շինհրապարակ այցելությունից հետո կայացավ նաև հանդիպում «Սինոհիդրո» ընկերության գրասենյակում, որտեղ քննարկվեցին ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցեր, անդրադարձան ծառացած խնդիրներին ու դրանց լուծման ճանապարհներին։
Նախարար Աշոտ Հակոբյանը «Սինոհիդրո»-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, մանրամասնորեն ծանոթանալով բոլոր խնդիրներին, ընդգծեց, որ պետությունը, հասարակությունը մտահոգված են շինարարական աշխատանքների տեմպերով, ուստի ամեն ինչ պետք է արվի աշխատանքները նախանշված ժամկետներում և որակով իրականացնելու համար։ Տրվեցին հանձնարարականներ շատ կարճ ժամանակահատվածում խնդիրները վերացնելու և աշխատանքները բարելավելու ուղղությամբ։
Վերջին նորությունները
Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը
30-11-2023Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։
Կարդալ ավելինՀանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ
30-11-2023Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:
Կարդալ ավելինԳծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում
29-11-2023Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։
Կարդալ ավելին