Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 հատված

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Մարիո Դի Մայոն, ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանն օգոստոսի 28-ին այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 հատված, որտեղ շինարարությունն իրականացնում է իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը։
ԱԶԲ ներկայացուցիչները ծանոթացել են ընթացիկ շինարարությանը, քննարկել են ճանապարհի շինարարության որակին, առաջացած խնդիրներին, ճանապարհաշինական ցեմենտի որակական հատկանիշներին առնչվող հարցեր։ Նրանք նաև հանդիպել և զրուցել են Տրանշ 2-ում աշխատանքներ տանող գիտնականների հետ, որոնք «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի առաջարկով ներգրավվել են Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության ընթացքում օգտագործվող ճանապարհաշինական ցեմենտի որակի բարելավմանն ուղղված աշխատանքներում։
Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկրորդ տրանշի շինարարությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի կողմից հատկացված վարկային միջոցներով:
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելինԱվտոճանապարհը սպասարկող ընկերությանը տրվել է նկատողություն
19-02-2021Կազմակերպությանը տրվել է նկատողություն. կրկնվելու դեպքում ճանապարհը սպասարկող ընկերության հետ պայմանագիրը կլուծվի։
Կարդալ ավելինՆախագծերի կառավարման դասընթաց՝ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների համար
18-02-2021Դասընթացները տևելու են 5 շաբաթ‚ շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է լինելու նախագծերի կառավարմանն առնչվող մի քանի բաժինների՝ ժամանակի‚ ֆինանսների‚ ռեսուրսների‚ հաղորդակցության կառավարում‚ որակի վերահսկում և այլն։
Կարդալ ավելին