Հստակեցվել են Բագրատաշենի նոր կամրջի կառուցման հետ կապված հարցերը

Հուլիսի 27-28-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանի գլխավորությամբ, այցելել է Թբիլիսի՝ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության Ճանապարհների դեպարտամենտի ներկայացուցիչների հետ քննարկելու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, «Բարեկամություն» կամրջի կառուցման մանրամասները։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարի առաջին տեղակալ, Ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Իրակլի Կարսելաձեի և կառույցի այլ ներկայացուցիչների հետ հայաստանյան պատվիրակներն արծարծել են ինչպես կամրջի շինարարության ծրագրի շրջանակներում համագործակցության մեխանիզմների, այնպես էլ իրականացման փուլի համար պահանջվող ամենօրյա աշխատանքների համակարգման և հաղորդակցության բարելավման խնդիրները։ Անդրադարձ է եղել նաև կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցերին (անհրաժեշտ թույլտվությունների ձեռքբերում, շինարարության համար անհրաժեշտ տարածքների, կանխավճարի տրամադրում և այլն), համաձայնեցվել է ձեռնարկվող միջոցառումների շրջանակը:
Վրացական կողմից ընթացիկ աշխատանքները համակարգելու է Ճանապարհների դեպարտամենտի փոխտնօրեն Լևան Կուպատաշվիլին, հայկական կողմից՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Աստղիկ Սահակյանը։
Երկու երկրների սահմանները միացնող նոր կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է, կամրջի կառուցման աշխատանքները համակարգում է հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովը, որը պետք է հաստատի կառուցման հետ կապված ցանկացած քայլ։ Այս համատեքստում առաջարկվել է ներդնել որոշակի մեխանիզմներ, որպեսզի աշխատանքներն ավելի արագ, ճկուն ու արդյունավետ լուծում ստանան։
Նշենք, որ նախատեսված է 7 ամիսների ընթացքում իրականացնել կամրջի նախագծումը, իսկ շինարարական աշխատանքները կտևեն մեկ տարի։ Նախագծման և շինարարական աշխատանքներն իրականացնելու է իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը։
Բագրատաշենի նոր կամուրջն ունենալու է չորս երթևեկելի գոտի, որն ավելի դյուրին կդարձնի, կբարձրացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, թույլ կտա խնայել ժամանակ, կապահովի անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։
Վերջին նորությունները
Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը
30-11-2023Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։
Կարդալ ավելինՀանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ
30-11-2023Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:
Կարդալ ավելինԳծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում
29-11-2023Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։
Կարդալ ավելին