ԱԶԲ հայտարարությունը Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության վերաբերյալ

Ասիական զարգացման բանկը հայտարարություն է տարածել՝ կապված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության վերաբերյալ:
Հայտարարությունում ասվում է. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության վերաբերյալ մամուլում տեղ գտած վերջին հրապարակումներին ի պատասխան Ասիական զարգացման բանկը ցանկանում է պարզաբանել հետևյալը.
Որպես Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերը ֆինանսավորող՝ ՀՀ կառավարության գործընկեր ԱԶԲ-ը մշտադիտարկում է ծրագրի իրականացման ընթացքը և խորհուրդներ է տալիս Բանկի ուղեցույցների համաձայն:
Ենթակառուցվածքների, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերի ֆինանսավորման իր բոլոր որոշումներում ԱԶԲ-ը չի պարտադրում շինարարության որևէ կոնկրետ մեթոդաբանություն, սակայն միաժամանակ կոչ է անում իրականացնող կառույցներին հաստատված մեթոդաբանության շրջանակներում ապահովել որակյալ շինարարություն՝ ենթակառուցվածքների առավելագույն ամրությունն ապահովելու, երկարաժամկետ պահպանման ծախսերը նվազեցնելու և ենթակառուցվածքի պիտանելիության ժամկետը երկարաձգելու նպատակով:
Մենք վստահ ենք, որ այս մոտեցումն է կիրառվում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրում և ակնկալում ենք ՀՀ կառավարության հետ շարունակական համագործակցություն՝ այս խիստ կարևոր ենթակառուցվածքի շինարարությունն ավարտին հասցնելու համար»:
Վերջին նորությունները
Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)- Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 28կմ հատվածը
24-06-2022Շինաշխատանքները կատարում է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման մրցույթ
23-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:30։
Կարդալ ավելինՀայտարարվել է Հ38, /Հ-30/ (Թթուջուր)-/Հ-36/ (Նավուր) ճանապարհի կմ15+100 - կմ40+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծման մրցույթ
22-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:00։
Կարդալ ավելին