Քննարկում՝ ճանապարհաշինության մեջ օգտագործվող հայկական շինանյութերի որակական հատկությունների վերաբերյալ

30-08-2018
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մասնագիտական քննարկում՝ ճանապարհաշինության մեջ օգտագործվող հայկական ծագման շինարարական նյութերի որակական հատկությունների վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պատասխանատուներ, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» կառուցումն իրականացնող իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա», չինական «Սինոհիդրո» ընկերությունների, տեխնիկական վերահսկողությունն իրականացնող ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկության, «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ» կոնսորցիում իտալական համատեղ ձեռնարկության, այլ կառույցների ներկայացուցիչներ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և ճարտարապետության և շինարարության համալսարանների մասնագետներ։
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ ճանապարհաշինության ոլորտում բարձր որակ ապահովելու անհրաժեշտությանը, ընդգծվեց, որ շինարարության ընթացքում պետք է բացառվի որակի որևէ շեղում։ Հանդիպմանը ներկա մասնագետներն ու գիտնականներն իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքներով փաստեցին, որ Հայաստանում ցանկության դեպքում հնարավոր է արտադրել AASHTO M 85 չափանիշներին համապատասխան ճանապարհաշինական ցեմենտ և կատարել որակյալ ճանապարհաշինական աշխատանքներ։
Հանդիպման ավարտին որոշում կայացվեց կազմել աշխատանքային խումբ՝ գիտնականների, շինարարների, ինժեներների, ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների ներգրավմամբ, ովքեր կաշխատեն ճանապարհաշինական ցեմենտի որակի վերահսկողության, միջազգային ստանդարտների հետ դրա համապատասխանելիության ուղղությամբ։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)- Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 28կմ հատվածը
24-06-2022Շինաշխատանքները կատարում է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման մրցույթ
23-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:30։
Կարդալ ավելինՀայտարարվել է Հ38, /Հ-30/ (Թթուջուր)-/Հ-36/ (Նավուր) ճանապարհի կմ15+100 - կմ40+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծման մրցույթ
22-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:00։
Կարդալ ավելին