Նորություններ և Հայտարարություններ
Սիսիան-Քաջարանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ազդեցության է ենթարկվել 576 հողատարածք
Ազդեցության ենթարկված 576 հողատարածքից 190-ը (33%) օտարվել են Հայաստանի Հանրապետությանը։ Մնացորդ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։
Հիմնանորոգվում է Ստեփանավանի Րաֆֆու փողոցը
Աշխատանքները մեկնարկել են 2026թ. գարնանը, ավարտը նախատեսված է մինչև տարվա վերջ։
Հանդիպում՝ դոնոր կազմակերպությունների հետ
Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր փուլերում ծրագրի իրականացման ժամանակացույցին։ Հատկապես շեշտադրվել են ճանապարհային անվտանգության խնդիրները։
Տեղադրվում են կամուրջների հեծանները
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի ճոպանուղի տանող ճանապարհը
Շինարարն իրականացնում է հողային աշխատանքներ։
Ծառատունկ՝ Մեղրի համայնքի Լիճքվազ տարածքում
Տնկված ծառերի խնամքը կլինի շինարարական կազմակերպության ուշադրության կենտրոնում։
Պարգևատրում՝ Հանրապետության տոնի առթիվ
Կարեն Շեկոյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով։
Հիմնանորոգվում է Ուջանով անցնող ճանապարհը
Կապալառու կազմակերպությունն իրականացնում է առկա ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքներ։
Ճանապարհների նորոգման ընթացքում որակի ստանդարտի չպահպանման դեպքում շինարարը թերությունները վերացնում է սեփական միջոցներով
Սյունիքի մարզի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածներում ի հայտ են եկել թերություններ, որոնք շինարարը վերացնում է սեփական միջոցներով։
Մասնակցություն՝ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների Տրանսպորտի ֆորումին
Ներկայացվել են ԱԶԲ-ի հետ համագործակցության շրջանակում Հայաստանի տրանսպորտային ոլորտում իրականացված և ընթացիկ ծրագրերը։
Հիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Ջրահեռացման և ջրամեկուսացման տարրերի մոնտաժում՝ թունելում
Ակտիվ ընթացքի մեջ են ճանապարհի հողային պաստառի, արհեստական կառույցների, կամուրջների, փոխհատումների կառուցման աշխատանքները։
