Նորություններ և Հայտարարություններ
Ժամանակավորապես փակ կլինի Ուշի-Արտաշավան 6.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածը
Շինարարությունն իրականացնող կազմակերպության կողմից տեղադրված են անվտանգության նշաններ։
Ընթանում են Տաթև-Աղվանի 12.5 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
Այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի։ Ճանապարհի հիմնանորոգումը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական ներուժի զարգացմանը։
Լիճքից մինչև Մեղրի 10 կմ ճանապարհահատվածը հիմնանորոգվում է
Հունիսին սկսված շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է մեկնարկից 180 օրվա ընթացքում։
Մինչև օգոստոսի 5-ը Մակարավանք տանող ճանապարհը ասֆալտապատման պատճառով փակ կլինի
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
Նախարար Պապիկյանը Լոռու մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին
Նախարար Պապիկյանը կապալառու ընկերությունների հետ քննարկել է աշխատանքների իրականացման, ժամանակացույցի, որակի վերահսկման հետ կապված հարցեր:
Քննարկում Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգման ընթացքի վերաբերյալ
Ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուները հանձնարարել են տեխհսկողին‚ շինարարին և նախագծողին մանրակրկիտ ուսումնասիրել առաջացած խնդիրները‚ հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ ընտրել խնդիրների լուծման օպտիմալ տարբերակները։
Հիմնանորոգվում է Գորիս-Կապան ճանապարհի մոտ 12 կմ հատվածը
Շինարարների կողմից կատարվելու են հողային աշխատանքներ, ճանապարհի պատվածքի վերաօգտագործում սառը մշակման եղանակով, խողովակների մաքրում և վերականգնում, անվտանգության տարրերի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծման աշխատանքների իրականացում:
Նախարարը Արագածոտնի և Շիրակի մարզերում հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին
Սուրեն Պապիկյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ անորակ իրականացված աշխատանքները չեն ընդունվելու և հորդորել է ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին։
Մ-2 միջպետական ճանապարհի կմ 84+600-կմ 87+200 հատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
Հիմնանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքն է 1 մլրդ ՀՀ դրամ։
Մ2 միջպետական ճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքները
Հիմնանորոգումը մեկնարկել է հունիս ամսին, աշխատանքների ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 180 օրվա ընթացքում: Հիմնանորոգման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 615 միլիոն դրամ։
Միջին նորոգման աշխատանքներ՝ Մ-3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհին
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվելու են՝ իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ նշագծում և այլն:
Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածում կատարվում են դաշտային հետախուզական և նախագծի նախնական տարբերակի մշակման աշխատանքներ
Ներկայիս Մ2 ճանապարհի կմ 328+600–կմ 384+000 հատվածը կկրճատվի և կբարելավվի շնորհիվ ավտոճանապարհային թունելի և նոր ծրագծի՝ որոշ հատվածներում պահպանելով գոյություն ունեցող ճանապարհը։
