Նորություններ և Հայտարարություններ
Կկազմակերպվի վեցամսյա պրակտիկա ճանապարհաշինության‚ նախագծման ոլորտներում մասնագիտացող ուսանողների համար
Երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան իրենց գիտելիքներն ու կարողությունները կատարելագործել Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության հմուտ մասնագետների ղեկավարությամբ և պրակտիկ աշխատանքի ընթացքում։
Մ6 ավտոճանապարհի մոտավորապես կմ 23+140 հատվածում տեղի է ունեցել d=1000 մմ տրամագծով ջրագծի վթար
Վթարի հետևանքով վնասվել է հիմնանորոգված ճանապարհի մի հատվածը: Այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքներ‚ որոնց ավարտից հետո հնարավոր կլինի գնահատել ջրագծի վթարի հետևանքով ճանապարհին պատճառված վնասը:
Սկսվել է հանրապետության ճանապարհների վթարավտանգ կետերի ուսումնասիրությունը և դրանց բարելավման նախագծերի մշակումը
Խորհրդատու կազմակերպությունը սկսել է հանրապետության ճանապարհների վթարավտանգ կետերի ուսումնասիրությունը և դրանց բարելավման նախագծերի մշակումը։ Խորհրդատու կազմակերպությունը կատարելու է նաև այդ աշխատանքների իրագործման տեխնիկական հսկողությունը։ Արդեն իսկ պատրաստ են առաջին փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերը և մրցութային փաստաթղթերի փաթեթը։
Չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ում այս պահին աշխատող չինացիների մոտ կորոնավիրուսի ախտանիշներ չկան
Չինական ընկերությունից տեղեկացրին‚ որ մշտական կապի մեջ են Մարալիկի առողջության կենտրոնի հետ (կազմակերպությունը տեղակայված է Մարալիկ քաղաքում)՝ հակահամաճարակային միջոցառումներն արդյունավետ իրականացնելու համար։
Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում տեղադրվել է 52 ճանապարհային նշան
Հորդորում ենք բնակչությանը և վարորդներին խնամքով վերաբերվել երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերին։ Դրանց բացակայությունը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։
Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագրի ընթացքը
Ընդգծվել է‚ որ ծրագրի իրականացման մարտավարությունն այնպիսին է‚ որ այն ոչ միայն պետք է ժամկետներում և որակով իրականացվի‚ այլև ՀՀ տնտեսությունը և ՀՀ բնակչությունն այդ ծրագրից պետք է ստանան սոցիալ-տնտեսական օգուտներ։
Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիրը նպաստում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը
Միայն 2019 թվականին նշված ծրագրի շրջանակներում վերականգնման աշխատանքներ են տարվել հանրապետության 7 մարզի (Արարատ‚ Արմավիր‚ Տավուշ‚ Վայոց ձոր‚ Շիրակ‚ Լոռի‚ Արագածոտն) 30 բնակավայրով անցնող մի շարք ճանապարհների վրա‚ որոնցից օգտվում է ավելի քան 56 հազար բնակիչ։
Պարզաբանում. Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների դժգոհությունը կապ չունի «Հյուսիս-հարավ» ծրագրի հետ
Հիշատակված ճանապարհահատվածն առնչություն չունի «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետ։ Նշված հատվածի վերակառուցման աշխատանքները կատարվում են «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում։
Միջպետական և հանրապետական ճանապարհների մասին օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 010 56-25-33 հեռախոսահամարին
Օպերատորները շուրջօրյա ռեժիմով կպատասխանեն ճանապարհների վերաբերյալ ձեր բոլոր հարցերին։
Հորդորում ենք վարորդներին ենթարկվել ճանապարհային ոստիկանության հրահանգներին և կապալառու կազմակերպությունների աշխատակիցների ցուցումներին
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները շրջայցեր են կատարել Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Սիտակի, Լուռու, Թալինի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններ և հետևել են ճանապարհների ձմեռային սպասարկումն իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատանքներին:
Քննարկվել են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման հետ կապված հարցեր
ԵՆԲ աջակցությամբ հանրապետության առավել վթարավտանգ կետերում իրականացվում են ճանապարհային անվտանգության‚ ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ:
Հանդիպում՝ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տրանսպորտի և կապի բաժնի տնօրեն Դոնգ-Սու Պյոյի հետ
Ներկայացվել են կազմակերպության կառուցվածքային փոփոխությունները՝ նշելով‚ որ ճանապարհաշինական ոլորտում աշխատանքներ իրականացնող երկու կազմակերպությունները միավորվել են և այսուհետև հանդես են գալու որպես «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ՝ կատարելով վարկային և պետական բյուջեից հատկացվող միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները։
