Նորություններ և Հայտարարություններ

25-09-2018

Տեղի է ունեցել կառավարման խորհրդի նիստ

Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, հաստատվել իրականացված մրցույթների արդյունքները։

25-09-2018

Սահմանամերձ Չորաթանն այսուհետև կունենա բարեկարգ ճանապարհ

Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ռոբերտ Մությաբան բարձր գնահատեց շինաշխատանքների որակը, առանձնացրեց ՀՀ կառավարության, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության դերը Չորաթանի և կենսական նշանակության այլ ճանապարհների վերականգնման հարցում։

24-09-2018

Նախարարն ու ՀԲ ներկայացուցիչները քննարկել են «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրը

Նախարարը նշել է, որ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում»-ը նախարարության լավագույն ծրագրերից է, որը մեծ խանդավառությամբ է ընդունվում նաև համայնքների բնակիչների կողմից:

24-09-2018

Մասնակցություն ԱԶԲ կողմից կազմակերպված աշխատաժողովին

Աշխատաժողովը խիստ արդիական էր և անհրաժեշտ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչների համար, քանի որ գործունեության ընթացքում վերջիններս մշտական շփումների մեջ են հանրության, ազդակիր համայնքների, տարբեր կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ, և ստացված գիտելիքները կկիրառվեն ապագա աշխատանքի ընթացքում։

20-09-2018

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ծանոթացան Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքներին

Պատվիրակությունը նախ եղավ Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածում, որի 1,3 կմ-ն անցնում է Արարատի մարզի Աբովյան համայնքով, իսկ մոտ 200 մետրը՝ Արևշատ համայնքով, ապա՝ Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհի մոտ 2,1 կմ ճանապարհահատվածում։

20-09-2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Տրանշ-3

Քննարկման ընթացքում փոխվարչապետին զեկուցվեց, որ այս պահին գրունտային աշխատանքների արագությունը և ծավալը աճել են մոտ 5 անգամ:

18-09-2018

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում ընդունեցին Համաշխարհային բանկի պատվիրակությանը

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի (ՀԲ) թիմի հետ, որը սեպտեմբերի 18-27-ը Հայաստանում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացմանն աջակցության առաքելությամբ։

17-09-2018

Ավարտական փուլում են Վանաձորից Թումանյան ձգվող 38,45 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

Վերականգնման ինտենսիվ աշխատանքներ են տարվում Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին։ Ավարտական փուլում են գտնվում ճանապարհի՝ Վանաձորից Թումանյան ձգվող 38,45 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։

14-09-2018

Աշխատանքային խորհրդակցություններ՝ Տրանշ-3-ում

Վազգեն Պետրոսյանը կողմերի հետ քննարկել է շինարարության որակի, տեմպերի հետ կապված հարցեր։ Անդրադարձ է կատարվել օգոստոսի 13-ին կայացած հանդիպման ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին։

13-09-2018

Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կմ ճանապարհահատվածի վերականգնումն ավարտվել է

Աշխատանքային հանձնաժողովը սեպտեմբերի 12-ին նշված ճանապարհահատվածում իրականացրել է դիտարկում ավարտված շինարարական օբյեկտի համապատասխանությունը նախագծանախահաշվային փաստաթղթերին պարզելու նպատակով։ Հանձնաժողովն ուսումնասիրել է կատարողական փաստաթղթերը, գծագրերը, տեղում կատարել ճանապարհահատվածի զննում, ստուգիչ չափումներ։

11-09-2018

Հյուսիս-հարավի 2-րդ և 3-րդ տրանշներում օտարվել է մոտ 1900 հողամաս

Հյուսիս-հարավի նշված երկու հատվածներում էլ հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրերն իրականացվել են ազգային օրենսդրության պահանջների և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) անվտանգության մեխանիզմների քաղաքականության սկզբունքների համադրված կիրառմամբ։ Դոնոր բանկի ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականությունը բավականին տարբերվում է Հայաստանի ազգային օրենսդրությունից, և այնտեղ, որտեղ բանկի սկզբունքներն ավելի նպաստավոր են քաղաքացիների համար, կիրառվել են դրանք։

10-09-2018

Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ընթանում են կենսական նշանակության ավտոճանապարհների վերականգնման աշխատանքներ

Վերականգնվող ճանապարհահատվածը սկիզբ է առնում Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի- Իրանի սահման միջպետական ավտոճանապարհից և ավարտվում Հերհեր համայնքի կենտրոնական մասում։ Հերհեր համայնքի հատվածում կապալառուն՝ «Բլեսկ» ՍՊԸ-ն, ավարտել է հենապատերի կառուցումն ու երկաթբետոնե վաքերի տեղադրումը։ Արդեն իրականացվել են գյուղի հատվածում նախագծով նախատեսված 946 մ խմելու և 131 մ կոյուղատար գծերի անցկացման աշխատանքները։