Նորություններ և Հայտարարություններ

23-10-2018

«Միայն Հյուսիս-Հարավի վերջնական կառուցումից հետո հնարավոր կլինի Հայաստանը միացնել չինական և միջազգային այլ ճանապարհային ցանցերին»

Եթե Հայաստանը հաջողությամբ ավարտի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը, հնարավորություն կստանա լիովին ընդգրկվելու չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու Չինաստան-Կենտրոնական Ասիա-Արևմտյան Ասիա տնտեսական միջանցքում, կամրապնդի իր դիրքերը ԵՄ-ի TRASECA ծրագրում և այլ համաշխարհային ճանապարհային ցանցերում։ Վերոհիշյալ հանգամանքներն իրենց հերթին կնպաստեն տնտեսության աճին։

22-10-2018

Կատարվում են մոբիլիզացիոն աշխատանքներ Բագրատաշենի կամրջի նախագծային, դաշտային հետազոտությունների փուլի համար

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ինժեներական խումբը հոկտեմբերի 20-ին այցելել է Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետ, որտեղ նախատեսված է կառուցել Հայաստանը և Վրաստանը միացնող նոր կամուրջ։

19-10-2018

Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովը մանրամասն դիտարկել է կատարված աշխատանքները

Ճանապարհն ընդունումից հետո մեկ տարի շարունակ կգտնվի երաշխիքային սպասարկման փուլում, և այդ ընթացքում հայտնաբերված թերությունները կապալառու կազմակերպությունը պարտավոր է վերացնել իր միջոցների հաշվին։

16-10-2018

Տեղի ունեցավ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթի տեխնիկական առաջարկների բացումը

Հայտերի հրապարակային բացումից հետո մրցութային հանձնաժողովն առաջիկայում կիրականացնի տեխնիկական առաջարկների գնահատում։

15-10-2018

Ճանապարհաշինական ծրագրերում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության յուրաքանչյուր ծրագրի կամ վերանորոգվող ճանապարհահատվածի համար մշակվել են բնապահպանական կառավարման պլաններ:

10-10-2018

Հանդիպում «Սաֆեժ Էս.Ա. և Էպտիսա» ՀՁ-ի ծրագրի կառավարման խորհրդատու Նիկոլաս Ժես-Նիլսենի հետ

Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև ինժեներական թիմին, շինարարական աշխատանքների որակի բարձրացմանն առնչվող հարցեր։

09-10-2018

«ՍՈՒԱՐԴԻ» ընկերությունը զգուշացվել է ճանապարհային նշանների տեղադրումն ուշացնելու համար

Վազգեն Պետրոսյանը հորդորեց «ՍՈՒԱՐԴԻ»-ին առավելագույն ջանք գործադրել աշխատանքների ընթացքն արագացնելու և պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու ուղղությամբ։

04-10-2018

Ավարտվել է Տավուշի մարզի Արճիս համայնքի ճանապարհի վերականգնումը

Ընթացքի մեջ են կենսական նշանակության ևս 7 ճանապարհի վերականգնման աշխատանքները՝ շուրջ 52 կմ ընդհանուր երկարությամբ, որոնք կավարտվեն 2018-2019թթ. ընթացքում:

03-10-2018

ԱԶԲ-ում քննարկվեցին բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերը

Քննարկվել են ԱԶԲ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ընթացքը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։ Սա այս տարի նման ձևաչափով արդեն երկրորդ հանդիպումն էր Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցների հետ։

01-10-2018

ԱԶԲ ներկայացուցիչները ծանոթացան Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինաշխատանքների ընթացքին

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունը՝ Թոմաս Հերցի գլխավորությամբ, ինչպես նաև «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանի ղեկավարությամբ, այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 և Տրանշ-3 հատվածներ։

28-09-2018

Նախարարն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

Նախարարը նշեց, որ ներկա կառավարության առաջնահերթություններից են ճանապարհաշինությունը և որակյալ ճանապարհային ենթակառուցվածքներ ունենալը, և «Հյուսիս-հարավ»-ը նույնպես այդ առաջնահերթությունների շարքում է։

28-09-2018

ԱԶԲ ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել չինական ընկերության կատարած շինարարության տեմպերից

Թոմաս Հերցի հետ քննարկվեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շարունակականության հարցը։ Վերջինս հայտնեց, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է երկարաձգել ու շարունակել ծրագիրը։ Խոսվեց Տրանշ 4-ում և 5-ում ԱԶԲ ներգրավվածության հեռանկարների մասին: