Նորություններ և Հայտարարություններ
Տեղի է ունեցել տեխնիկական առաջարկների բացման նիստ
Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման տարվա շրջանակներում վերականգնվող ճանապարհների նախագծային աշխատանքներն իրականացնելու համար նախատեսվում է պատվիրել նախագծային աշխատանքների փաթեթ, որը ներառում է կենսական նշանակության 9 ճանապարհի վերականգնում։
Սուրեն Պապիկյան. «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի մասին ստացել եմ միայն դրական արձագանք»
Նախարար Պապիկյանը շինարարների հետ զրույցում ընդգծել է, որ ամենամսյա ռեժիմով հանդիպելու է շինարարների հետ։ Ստեղծվելու է գործընկերային միջավայր, որպեսզի մարդիկ պարտաճանաչ աշխատեն. պետությունը վճարի, և գոհ լինեն բոլորը՝ քաղաքացին, գործարարը, պատվիրատուն։ Ըստ նախարարի՝ սա՜ պետք է լինի աշխատանքի սկզբունքը։
Շահագործման է հանձնվել Մ1-Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար 11.32 կմ երկարությամբ ճանապարհահատվածը
Վերականգնված ճանապարհից կօգտվեն նաև Ակունք և Գառնահովիտ համայնքները:
«Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի խնայողությունների հաշվին կվերականգնվի ևս 4.8 կմ ճանապարհահատված
Կվերականգնվեն Տ-2-30-Նորաշեն-Դվին 2.7 կմ և Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհահատվածները։
Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն-Պեմզաշեն ամբողջովին քայքայված 10.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերականգնվում է
Աշխատանքներն այստեղ մեկնարկել են 2019թ. հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է շինարարության մեկնարկից տասն ամիս անց։ Այս պահին կատարվում են ճանապարհային ծածկի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման և մայթերի կառուցման աշխատանքներ։
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Արարատի մարզի ճանապարհաշինական աշխատանքներին
Նախարարը կարևորել է տեխհսկողությունն իրականացնող ընկերության դերը ճանապարհաշինական աշխատանքներում։
Հանդիպում ԵՆԲ ներկայացուցիչների հետ
Հյուրերը ծանոթացել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման հետ կապված հարցերին։
Վերականգնվում է Ցամաքասար, Սուսեր, Նոր Արթիկ, Բագրավան համայնքները Թալին քաղաքի հետ կապող 10.9 կմ երկարությամբ ավտոճանապարհը
Ճանապարհի վերականգնումն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի պատվիրատուն է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը։
Մասնակցություն՝ ԵՄ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային համաժողովին
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ-2 և Տրանշ-4 ծրագրերի ղեկավար Կարեն Բադալյանը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է Բաթումիում տեղի ունեցած «Տասը տարի Պրահայից հետո» Եվրոպական միության Արևելյան գործընկերության առաջին ներդրումային համաժողովին։
ՎԶԵԲ ներկայացուցիչներն ուսումնասիրել են Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածում կառուցվելիք ճանապարհահատվածի նախատեսվող ծրագիծը և տեղանքը
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչները հյուրերի հետ զրույցում նշեցին, որ նշված օբյեկտների կառուցումը բնապահպանական ազդեցություններ չի պարունակում։
ԱԶԲ ներկայացուցիչն անցկացրել է գնումների թեմայով սեմինար
Ասիական զարգացման բանկի մասնագետը խոսել է գնումների ոլորտում իրականացվող քաղաքականության, գնումների պլանի, մրցութային փաստաթղթերի, մրցութային հայտերի գնահատման, պայմանագրի շնորհման և այլ թեմաների մասին։
Հանդիպում ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ
ՎԶԵԲ ներկայացուցիչները հուլիսի 10-11-ին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցների հետ կայցելեն Տրանշ-4՝ Սիսիան-Քաջարան հատված՝ դիտարկելու առաջարկվող նոր ճանապարհահատվածի նախատեսվող ծրագիծը և տեղանքը։
