Նորություններ և Հայտարարություններ
Բացվել են տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական գնահատման փուլն անցած կազմակերպությունների ֆինանսական առաջարկները
Համաձայն ընթացակարգի՝ վերջնական գնահատումը կատարվելու է տեխնիկական և ֆինանսական առաջարկների համակցված գնահատման եղանակով, որի արդյուքնում հաղթող ճանաչված կազմակերպության ներկայացուցիչները կհրավիրվեն պայմանագրային բանակցությունների։
Հանդիպում ճանապարհաշինարարների հետ. ճանապարհաշինության ընթացքում խիստ վերահսկողություն է իրականացվելու որակի նկատմամբ
Ընդգծվեց շինարարության ընթացքում անվտանգ երթևեկության ապահովման կարևորությունը։ Նշվեց, որ բարձրացվել են նախագծերի իրականացման նկատմամբ պահանջները, ինչը կնպաստի շինարարության որակի բարելավմանը։
Շահագործման հանձնումից հետո մեկ տարի ճանապարհահատվածը գտնվում է թերությունների վերացման ժամանակաշրջանում
Շահագործման հանձնումից հետո մեկ տարի շարունակ ճանապարհահատվածը գտնվում է թերությունների վերացման ժամանակաշրջանում, և այդ ընթացքում ի հայտ եկած ցանկացած թերություն կապառալու կազմակերպությունը պետք է վերացնի իր միջոցներով։
Ժամանակավորապես կդադարեցվի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածի երթևեկությունը
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Կայացել է բանակցված պայմանագրերի նախաստորագրումը
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և Հ/Ձ Այ Ար Դի Ինջինիերինգ (Իտալիա) և Ջի Փի Ինջիներիա (Իտալիա) կազմակերպության ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել բանակցված պայմանագրերի նախաստորագրումը։
ՀԲ-ն հաստատել է Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրին 13,4 միլիոն եվրո լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը
Ծրագրի շրջանակում արդեն նախապատրաստվել են ծրագրի առաջին տարվա՝ Արարատի, Սյունիքի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 27կմ ընդհանուր երկարությամբ յոթ ճանապարհահատվածների մանրամասն նախագծերը: Մնացած 34կմ ճանապարհահատվածները կնախագծվեն ամռանը և կիրականացվեն հինգ մարզերում:
Ուսումնասիրվել է երաշխիքային ժամկետում գտնվող ճանապարհահատվածը
Շինաշխատանքների ավարտից հետո մեկ տարի ճանապարհահատվածը գտնվում է թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետում։
Նախարարը հանձնարարել է խստորեն հետևել բնակիչների անվտանգությանը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի որակին և ժամկետներին
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը նախարարին տեղեկացրեց, որ աշխատանքների ընթացքն էականորեն բարելավվել է, ինժեներական թիմը շատ արագ արձագանքում և փորձում է տեղում լուծել բոլոր հարցերը։
Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։
Կբարելավվեն կենսական նշանակություն ունեցող ճանապարհները
Նախատեսվում է վերականգնել 61 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ ՀՀ 6 մարզերում (Արարատ, Արմավիր, Սյունիք, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն):
Կայացել է ճանապարհային անվտանգության տարածաշրջանային սեմինար
Արթուր Սանոյանը համաժողովի շրջանակներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային անվտանգության ապահովման միջոցառումները։
Շիրակի մարզի ազդակիր 21 համայնքների բնակիչներ ծանոթանում են Տրանշ-5-ի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման աշխատանքներին
ՊՈԱԿ-ի և խորհրդատու կազմակերպության մասնագետները պատասխանել են բնակիչների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին օտարման ենթակա հողերի արժեքներին, հողերի, ծառերի, մշակաբույսերի, շենք-շինությունների գնահատման մեխանիզմներին և այլն։
