Նորություններ և Հայտարարություններ

20-09-2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Տրանշ-3

Քննարկման ընթացքում փոխվարչապետին զեկուցվեց, որ այս պահին գրունտային աշխատանքների արագությունը և ծավալը աճել են մոտ 5 անգամ:

18-09-2018

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում ընդունեցին Համաշխարհային բանկի պատվիրակությանը

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի (ՀԲ) թիմի հետ, որը սեպտեմբերի 18-27-ը Հայաստանում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացմանն աջակցության առաքելությամբ։

17-09-2018

Ավարտական փուլում են Վանաձորից Թումանյան ձգվող 38,45 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

Վերականգնման ինտենսիվ աշխատանքներ են տարվում Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին։ Ավարտական փուլում են գտնվում ճանապարհի՝ Վանաձորից Թումանյան ձգվող 38,45 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։

14-09-2018

Աշխատանքային խորհրդակցություններ՝ Տրանշ-3-ում

Վազգեն Պետրոսյանը կողմերի հետ քննարկել է շինարարության որակի, տեմպերի հետ կապված հարցեր։ Անդրադարձ է կատարվել օգոստոսի 13-ին կայացած հանդիպման ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին։

13-09-2018

Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կմ ճանապարհահատվածի վերականգնումն ավարտվել է

Աշխատանքային հանձնաժողովը սեպտեմբերի 12-ին նշված ճանապարհահատվածում իրականացրել է դիտարկում ավարտված շինարարական օբյեկտի համապատասխանությունը նախագծանախահաշվային փաստաթղթերին պարզելու նպատակով։ Հանձնաժողովն ուսումնասիրել է կատարողական փաստաթղթերը, գծագրերը, տեղում կատարել ճանապարհահատվածի զննում, ստուգիչ չափումներ։

11-09-2018

Հյուսիս-հարավի 2-րդ և 3-րդ տրանշներում օտարվել է մոտ 1900 հողամաս

Հյուսիս-հարավի նշված երկու հատվածներում էլ հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրերն իրականացվել են ազգային օրենսդրության պահանջների և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) անվտանգության մեխանիզմների քաղաքականության սկզբունքների համադրված կիրառմամբ։ Դոնոր բանկի ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականությունը բավականին տարբերվում է Հայաստանի ազգային օրենսդրությունից, և այնտեղ, որտեղ բանկի սկզբունքներն ավելի նպաստավոր են քաղաքացիների համար, կիրառվել են դրանք։

10-09-2018

Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ընթանում են կենսական նշանակության ավտոճանապարհների վերականգնման աշխատանքներ

Վերականգնվող ճանապարհահատվածը սկիզբ է առնում Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի- Իրանի սահման միջպետական ավտոճանապարհից և ավարտվում Հերհեր համայնքի կենտրոնական մասում։ Հերհեր համայնքի հատվածում կապալառուն՝ «Բլեսկ» ՍՊԸ-ն, ավարտել է հենապատերի կառուցումն ու երկաթբետոնե վաքերի տեղադրումը։ Արդեն իրականացվել են գյուղի հատվածում նախագծով նախատեսված 946 մ խմելու և 131 մ կոյուղատար գծերի անցկացման աշխատանքները։

05-09-2018

Քննարկվել են Բագրատաշենի կամրջի նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցեր

Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Աստղիկ Սահակյանը հանդիպել է Բագրատաշենում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության մենեջեր Կեն Կիմի հետ։

30-08-2018

Քննարկում՝ ճանապարհաշինության մեջ օգտագործվող հայկական շինանյութերի որակական հատկությունների վերաբերյալ

Հանդիպմանը ներկա մասնագետներն ու գիտնականներն իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքներով փաստեցին, որ Հայաստանում ցանկության դեպքում հնարավոր է արտադրել AASHTO M 85 չափանիշներին համապատասխան ճանապարհաշինական ցեմենտ և կատարել որակյալ ճանապարհաշինական աշխատանքներ։

29-08-2018

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 հատված

ԱԶԲ ներկայացուցիչները հանդիպել և զրուցել են Տրանշ 2-ում աշխատանքներ տանող գիտնականների հետ, որոնք «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի առաջարկով ներգրավվել են Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության ընթացքում օգտագործվող ճանապարհաշինական ցեմենտի որակի բարելավմանն ուղղված աշխատանքներում։

28-08-2018

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհը ժամանակավորապես կփակվի

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ38+450 հատվածում իրականացվում են ճանապարհային պատվածքի վերին շերտի ասֆալտապատման աշխատանքներ։ Ուստի տեղեկացնում ենք, որ օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ նշված ճանապարհահատվածում դադարեցվում է ավտոտրանսպորտային երթևեկությունը։

23-08-2018

Պարզաբանում

Տեղեկացնենք, որ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում վերականգնվում են Հ36- Մովսես-Չորաթան-Նորաշեն մարզային նշանակության 31,2 կմ ավտոճանապարհի Նորաշեն-Չորաթան 5,587 կմ երկարությամբ և Հ64- Բերդ-Այգեձոր-Չինարի հանրապետական նշանակության 32 կմ ավտոճանապարհի Նորաշեն-Արծվաբերդ 4,54 կմ երկարություն ունեցող հատվածները։