Նորություններ և Հայտարարություններ

27-01-2025

Կատարվում է ճանապարհների ծածկի վիճակի ուսումնասիրություն

Ավտոմոբիլային ճանապարհների հետազոտման նպատակն է պարզել ասֆալտբետոնե ծածկի առկա վիճակը՝ վերականգնման ռազմավարություն մշակելու համար։

23-01-2025

Հիմնանորոգվել է Դարբնիկ բնակավայրի մոտ գտնվող կամուրջը

Կամրջի երկարությունը մոտ 46մ է, լայնությունը՝ 13.7մ։

22-01-2025

Վերականգնվել և տեղադրվել են 2275 հատ ճանապարհային նշաններ

Տեղադրվել են նաև զբոսաշրջային օբյեկտ ցույց տվող 80 անուն տեղեկատվական ցուցանակներ։

16-01-2025

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցումը շարունակվում է

Ընթանում են հողային, ինչպես նաև թունելի փորման, Մեղրի քաղաքի տրանսպորտային հանգույցի, հենապատերի և կամուրջների հենարանների բետոնացման աշխատանքները։

10-01-2025

Հիմնանորոգվել է Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր 4.1կմ ճանապարհը

Ճանապարհը Թալինը կապում է Ներքին Բազմաբերդի եւ Կաքավաձորի հետ։

09-01-2025

Խաչատուր Մկրտչյանը նշանակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ

Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային այլ հարցեր։

08-01-2025

2024-ին մուտք է եղել 11651 գրություն

2024թ. չորրորդ եռամսյակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 444 զանգ, իսկ ամբողջ նախորդ տարվա ընթացքում՝ 7010 զանգ:

06-01-2025

Հիմնանորոգվել է Թաթուլ-Կանչ-Հակո մոտ 12կմ երկարությամբ ճանապարհը

Կարևոր այս ենթակառուցվածքի բարելավումը, տեղի բնակիչների խոսքով, իրենց համար լուծում է սոցիալական և տնտեսական մի շարք խնդիրներ։

30-12-2024

Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ-ի կառուցման ֆիզիկական առաջընթացը 90 տոկոս է

2-րդ շերտով ասֆալտապատված է շուրջ 7,2 կմ ճանապարհահատված։

27-12-2024

Կկատարվի Դեբեդի ջրաբանական բնութագրերի հետազոտություն և երկարաժամկետ կտրվածքով մոդելավորում

Կատարված հետազոտություններն էլ հետագայում հաշվի կառնվեն Մ-6 միջպետական ճանապարհի՝ մայիսյան ջրհեղեղից տուժած հատվածների վերականգնման և խոցելի տեղամասերի բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելիս։

25-12-2024

Ծաղկաձորն ունի բարեկարգ փողոցներ

Հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

24-12-2024

Տրանշ-2-ի 34կմ հատվածում շինաշխատանքներն ակտիվ փուլում են

Իրականացվել է նախատեսված հողային աշխատանքների մոտ 60%-ը։ Ընթացքի մեջ են աջ երթևեկելի գոտու կառուցման հողային աշխատանքները։ Ջրահեռացման աշխատանքները կատարվել են մոտ 50%-ով, իսկ արհեստական կառուցվածքները պատրաստ են մոտ 80%-ով։