Նորություններ և Հայտարարություններ
Զարթոնքը կունենա բարեկարգ ճանապարհ
Տեղական նշանակության 2.1 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածի հիմնանորոգման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 305 մլն դրամ։
Հիմնանորոգվում է Տ-8-22, /Մ-2/-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհը
Շինարարական աշխատանքները կատարում է «Ապառաժ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։
Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթացի շրջանակներում երկարաձգվել է հայտերի ներկայացման ժամկետը
Մրցույթի նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2022թ. հուլիսի 01-ը՝ ժամը 15:00 (Երևանի ժամանակով):
Գնահատող հանձնաժողովի նիստ
Բացվել են երեք այն կազմակերպությունների ֆինանսական հայտերը, որոնց տեխնիկական հայտերը համապատասխանել էին մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին:
Ճանապարհային դեպարտամենտի և ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Տրանշ-3
Ամենօրյա հսկողություն է կատարվում ինչպես տեխհսկողի, այնպես էլ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների կողմից, և հայտնաբերված ցանկացած շեղում նախագծից անմիջապես շտկվում է։
Ուսումնասիրվել են նախագծային լուծումները
Տեղի բնակիչները նշում են, որ ճանապարհի հիմնանորոգումը կենսական նշանակություն ունի իրենց համար։
Ավարտական փուլում է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.4կմ երկարությամբ հատվածի վերականգնումը
Ճանապարհը սկիզբ է առնում նույն ծրագրի շրջանակներում 2020թ. վերականգնված Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր ավտոճանապարհից և Մեծ Պարնի բնակավայրը միացնում է Կաթնաջուր գյուղին։
Մ-2 ճանապարհի 7 վթարավտանգ կետերում կատարվել են ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներ
Վթարավտանգ հատվածներում իրականացվել են ճանապարհային նշանների, արգելափակոցների տեղադրման աշխատանքներ, որոշ տեղամասերում կատարվել է նաև ասֆալտապատում։
Թալին-Լանջիկ 5 կմ ճանապարհահատվածում այս տարի տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի առաջին շերտը
ԱԶԲ և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները հանդիպել են շինարարների, շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող թիմի հետ, քննարկել աշխատանքային հարցեր։
Հիմնանորոգվում է Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան (Հ-85) ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը
Կոտայքի մի շարք համայնքներով անցնող հանրապետական նշանակության այս ճանապարհի երկու հատվածների հիմնանորոգումը կնպաստի այս տարածաշրջանի զարգացմանը։ Այն նաև մեծ կարևորություն ունի տեղի բնակչության համար։
Աշխատանքային այց՝ Իրանի Իսլամական Հանրապետություն
Այցի ընթացքում կայացել է հանդիպում Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ:
Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են
Ավարտվել են հիմքերի հորատման, հիմքերի և հենապատերի ամրանավորման և բետոնացման, թունելային անցումների բետոնացման աշխատանքները: Կամուրջների 50 նախալարված ամրաններով հեծանները տեղադրված են, ընթացքի մեջ են մակերեսի ամրանավորման և բետոնացման աշխատանքները։