Նորություններ և Հայտարարություններ
Հիմնանորոգվում է Տ-3-21, Մ5-Երվանդաշատ-Բագարան ճանապարհի 2.5 կմ հատվածը
Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 138 միլիոն ՀՀ դրամ։
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է բեռնատարների համար
Բեռնատարների վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհը շրջանցել Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհով։
Ժամանակավորապես փակ կլինի Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը
Պայթեցման աշխատանքների հետևանքով այսօր՝ ժամը 16.00-19.00‚ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր
Արձանագրվել է‚ որ նախագծային աշխատանքներն ընթացքում են. կատարվում են գեոդեզիական հետազոտություններ‚ երկրաբանական ուսումնասիրություններ և այլն։
Հետևել են մարզերում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Շինտեղամասերում կապալառուների հետ զրույցներում շեշտվել է որակյալ աշխատանքների կարևորությունը։
«Սինոհիդրո Քորփորեյշն»-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են կապալառուի մոբիլիզացիայի հետ կապված հարցեր
«Սինոհիդրո Քորփորեյշն»-ի ներկայացուցիչները նշեցին‚ որ առաջիկա օրերին կավարտվի անձնակազմի մոբիլիզացիան, ինչը թույլ կտա լիարժեք վերսկսել շինարարական աշխատանքները։
Մ6-ում քննարկվել է շինաշխատանքների առաջընթացը
Փոխնախարարը շինարարների և տեխհսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է նաև նախագծային փոփոխությունների հետևանքով առաջացող լրացուցիչ օտարումների‚ շինարարության ժամկետների հետ կապված և այլ հարցեր։ Նա նաև առկա թերությունների վերացման վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ է տվել։
Հիմնանորոգվում է Հ-5, Հ-6-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ճանապարհահատվածը
Շինարարական աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 73 միլիոն 600 հազար ՀՀ դրամ։
Վերանորոգվում է Բալահովիտ-Մասիս ճանապարհին գտնվող կամուրջը
Վերանորոգման շրջանակում իրականացվելու է թռիչքային կառուցվածքների ապամոնտաժում, հենարանների վերանորոգում, նոր թռիչքային կառուցվածքների, նոր մետաղական բազրիքների, մայթերի և երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։
Հեռավար հանդիպման ընթացքում քննարկվել են Քաջարան-Ագարակ ճանապարհատվածի կառուցման հետ կապված հարցեր
Ընթացքի մեջ է Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծումը‚ և առաջիկա ամիսներին պատվիրատուին կհանձնվի նախնական նախագիծը։
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա կատարվում են ամառային պահպանման աշխատանքներ
Ճանապարհը սպասարկողները հատկապես ընդգծում են աղբի խնդիրը։ Հավաքում են աղբը‚ սակայն մեկ ժամ անց մարդիկ բերում և ճանապարհի եզրերին կուտակում են մեծ քանակությամբ աղբ։
Ստեփան Մաչյանը նշանակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Պարոն Մաչյանը հետագա աշխատանքում կարևորել է միասնական‚ թիմային մոտեցումը‚ իսկ դժվարությունների պահին՝ ուժերի կենտրոնացումն ու դրանց համատեղ հաղթահարումը։