Նորություններ և Հայտարարություններ
Կբարելավվեն կենսական նշանակություն ունեցող ճանապարհները
Նախատեսվում է վերականգնել 61 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ ՀՀ 6 մարզերում (Արարատ, Արմավիր, Սյունիք, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն):
Կայացել է ճանապարհային անվտանգության տարածաշրջանային սեմինար
Արթուր Սանոյանը համաժողովի շրջանակներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային անվտանգության ապահովման միջոցառումները։
Շիրակի մարզի ազդակիր 21 համայնքների բնակիչներ ծանոթանում են Տրանշ-5-ի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման աշխատանքներին
ՊՈԱԿ-ի և խորհրդատու կազմակերպության մասնագետները պատասխանել են բնակիչների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին օտարման ենթակա հողերի արժեքներին, հողերի, ծառերի, մշակաբույսերի, շենք-շինությունների գնահատման մեխանիզմներին և այլն։
Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։
Կնքվեցին պայմանագրեր հաղթող ճանաչված շինկազմակերպությունների հետ
Ապրիլի 23-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում կնքվեցին պայմանագրեր վերանորոգման շինաշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված շինարարական կազմակերպությունների հետ։
Հանրային իրազեկման հանդիպումների ժամանակացույց
Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու Շիրակի մարզի համայնքներում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին:
Ապրիլի 17-ին Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ապրիլի 17-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով այդ օրը՝ ժամը 12:00-18:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Հանրային իրազեկման հանդիպում Տրանշ-5-ի շրջանակում
Ներկաները ծանոթացան նաև նախնական նախագծին, անդրադարձան իրենց հուզող հարցերին՝ ստանալով պատասխաններ։
Քննարկվել է Մ6 միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի ընթացքը
Քննարկվել են հողերի օտարմանը, նախագծային խնդիրներին, շինարարության ընթացքում բնապահպանական նորմերի պահպանմանն առնչվող և բազմաթիվ այլ հարցեր։
Վերականգնվել է Հերհեր համայնք տանող 11.106 կմ ճանապարհահատվածը
Հերհերցիները համոզված են՝ նոր ճանապարհը դրական ազդեցություն է ունենալու գյուղի զարգացման վրա։ Բացի այդ, Հերհերում կան բազմաթիվ տեսարժան վայրեր, և նորոգված ճանապարհը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը։
Եղանակի բարելավմանը զուգընթաց Տրանշ-3-ում լայն թափով սկսվում են շինաշխատանքները
Կապալառու կազմակերպությունը նշել է, որ եղանակային պայմանների բարելավմանը զուգընթաց իրենք լայն թափով սկսել են շինաշխատանքները։ Մասնավորապես, շինարարության ընթացքն արագացնելու և առաջընթաց ապահովելու նպատակով համալրել են անհրաժեշտ ռեսուրսները։
Վերսկսվել են Թումանյանից Բագրատաշենի սահմանային անցակետ տանող ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները
Առանձնակի ուշադրություն է դարձվում ճանապարհի՝ Ալավերդի քաղաքով անցնող տեղամասին։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները վստահեցնում են, որ կանեն հնարավորը Ալավերդի քաղաքի վարչական տարածքում մայթերի կառուցումը, երթևեկամասի նոր հիմքի տեղադրումը և կամուրջների վերանորոգումն արագ ավարտելու համար, որպեսզի ամռանն արդեն սկսեն նշված ճանապարհահատվածի ասֆալտապատումը։