Նորություններ և Հայտարարություններ
2019թ. առաջին եռամսյակում մուտքագրվել է 747 դիմում և գրություն
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում 2019թ. առաջին եռամսյակի ընթացքում արձանագրվել է 582 ելքային գրություն։
Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու
Մ6 միջպետական ավտոճանապարհին ապրիլի 1-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով այդ օրը ժամը 13:00-18:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Անցկացվեց գենդերային զգայունության բարձրացման թեմայով դասընթաց
Դասընթացի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչներն անդրադարձել են բռնության թեմային, դրա տարատեսակներին, քննարկվել են բողոքների վերանայման մեխանիզմները, ինչպես նաև՝ մշակված վարքագծային կանոնները։
Քննարկվեցին ԱԶԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը
ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության կողմից ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունքները, ընթացքը։
Կայացել է Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի միջպետական հանձնաժողովի հայաստանյան կողմի նիստը
Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշում է կայացրել նախագծի կոնցեպտի նախընտրելի տարբերակի վերաբերյալ՝ ելնելով տեխնիկական չափանիշներից, ինչպես նաև՝ ֆինանսական և ժամանակային ռեսուրսների առավելություններից:
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցները մասնակցել են շաբաթօրյակի
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցները մարտի 23-ին մասնակցել են համապետական շաբաթօրյակի։ Վաղ առավոտից վերջիններս մաքրման աշխատանքներ են կատարել Երևանի Սարալանջի փողոցում և հարակից տարածքներում։
Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 20-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով ժամը 11:00-18:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Թալին-Գյումրի ճանապարհահատվածում շարունակվում են անցանելիության որակի բարձրացման աշխատանքները
Աշխատանքները կատարվում են ամենօրյա ռեժիմով և կշարունակվեն մինչև ձմեռային շրջանի ավարտը, որից հետո արդեն միջոցներ կձեռնարկվեն խնդրին առավել հիմնավոր լուծում տալու ուղղությամբ։
Քննարկվեցին բնապահպանական թեմաներ
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները Դունկան Լանգի և Արմինե Եդիգարյանի հետ նախապես այցելել էին Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի և Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող հատվածներ, իրականացրել դիտարկում։
Աշխատանքային հանդիպում. քննարկվեց Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագրի ընթացքը
Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքային հարցեր, մասնավորապես, նախագծման գործընթացին, վճարումներին, շինհրապարակի կազմակերպմանը վերաբերող խնդիրներ:
Վերացվում են բնակչությանը և երթևեկության մասնակիցներին պատճառվող անհարմարությունները
Մեքենաների համար դժվարանցանելի հատվածներում այսօր արդեն տեղադրվում է ավազակոպճային շերտ։ «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի ծրագրի ղեկավար Դավիթ Ազատյանը նշեց, որ մշտական շփման մեջ են բնակչության հետ և անմիջապես կարձագանքեն ցանկացած խնդրի։
Բացվեցին ֆինանսական աուդիտի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
Մրցույթին մասնակցող 4 խորհրդատվական կազմակերպություններից 3-ը ներկայացրել էին տեխնիկական և ֆինանսական առաջարկներ: