Նորություններ և Հայտարարություններ

23-03-2020

Կայացել է ՀՀ հանրապետական և միջպետական ճանապարհներին վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի հայտերի բացման նիստ

Առաջիկայում մրցութային հանձնաժողովը կգնահատի ընկերությունների առաջարկների համապատասխանությունը մրցութային փաթեթով սահմանված գնահատման չափանիշներին։

20-03-2020

Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր 14,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ

Հետաքրքրված իրավասու հայտատուները մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 7-ն է։

20-03-2020

Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է

Հիմնանորոգվող ճանապարհահատվածի սկզբնամասում՝ Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ‚ ավարտին են մոտենում հողային աշխատանքները‚ կատարվում է ժայռային հանույթ‚ ինչպես նաև՝ այլ աշխատանքներ։

19-03-2020

Դիմումները‚ նամակները ընդունվում են էլեկտրոնային փոստով

Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված` Ճանապարհային դեպարտամենտն առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները:

17-03-2020

Համայքների ղեկավարների հետ քննարկվում են ճանապարհների վերականգնման նախագծերը

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ինժեներներն այցելում են համայնքներ‚ համայնքների ղեկավարների հետ դիտարկում‚ քննարկում նախագծային լուծումները։

13-03-2020

Քննարկվել են ՀՕՏԾ իրականացման փուլում առաջացած խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները

ՊՈԱԿ-ի ղեկավարության կողմից նշվել է‚ որ աշխատանքները պետք է տարվեն շատ օպերատիվ՝ սերտորեն համագործակցելով համայնքապետերի‚ Կադաստրի կոմիտեի հետ։

11-03-2020

Ժամանակավորապես կդադարեցվի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածի երթևեկությունը

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

11-03-2020

11.03.2020թ.-ից՝ Ճանապարհային դեպարտամենտ

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրմամբ ստացել է պետական գրանցում։ Այսուհետև «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը կանվանվի «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ։

10-03-2020

Աշխատանքի հրավեր

Հայտը պետք է ներկայացնել հայերեն և անգլերեն vacancy@tpio.am էլեկտրոնային հասցեին` առարկայի տողում (subject line) նշելով պաշտոնի անվանումը կամ ներկայացնել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գրասենյակ` ք. Երևան‚ Տիգրան Մեծի 4, 7-րդ հարկ հասցեով: Դիմելու վերջնաժամկետը՝ 31.03.2020։

07-03-2020

Հանրապետության մարզերում կվերականգնվի ևս 65 կմ կենսական նշանակության ճանապարհ

Նախատեսվում է շինարարական աշխատանքների մրցույթները կազմակերպել 2 փուլով։ Առաջին փուլում կհայտարարվեն այն ճանապարհների մրցույթները, որոնց համար արդեն մշակվել են նախագծեր։

06-03-2020

Բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագրեր հանձնվեցին մի շարք ճանապարհաշինական կազմակերպությունների

Ճանապարհների վերականգնման աշխատանքները բարձր որակով իրականացնելու և բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագրեր հանձնեց «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ին‚ «Բլեսկ» ՍՊԸ-ին‚ «Կապավոր» ՍՊԸ-ին։

05-03-2020

Մ6 ճանապարհի՝ Ալավերդի քաղաքով անցնող հատվածում մեկնարկել են փորձնական ասֆալտապատման աշխատանքները

«ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը սկսել է փորձնական ասֆալտապատման աշխատանքները։ Տեղադրված շերտի փորձարկման դրական արդյունքների դեպքում ասֆալտապատումը կշարունակվի։ Հակառակ պարագայում կվերանայվի ասֆալտբետոնե խառնուրդների բաղադրությունը։