Նորություններ և Հայտարարություններ
Հիմնանորոգվել է Զառիթափ-Նոր Ազնաբերդ ավտոճանապարհի 14 կմ հատվածը
Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը տեղեկացրեց‚ որ նշված ճանապարհահատվածը 1970-ական թվականներից ի վեր չէր հիմնանորոգվել։ Նա նաև իր գոհունակությունը հայտնեց ճանապարհաշինական աշխատանքների որակից։
Իրականացվում է ավտոմոբիլային ճանապարհների գույքագրում
Գույքագրվում են բոլոր ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներն ու տրանսպորտային օբյեկտները։
Ոսկեպարից Բաղանիս շրջանցիկ ճանապարհի կառուցումն ավարտվել է
Այս հատվածը կառուցվել է երկու համայնքները միացնող ճանապարհն անվտանգ դարձնելու համար։
Իրազեկում
Ձմեռային սպասարկումն իրականացնող կազմակերպության կողմից նշված ճանապարհահատվածը մշակված է եղել աղի և ավազի խառնուրդով։ Նշենք‚ որ մշակումից հետո ժամանակ է պահանջվում, որպեսզի մերկասառույցը հալվի։
Ապամոնտաժվում են Բագրատաշենի նոր կամրջի շինարարության նպատակով օտարման գոտում տեղակայված շինություններն ու կառուցվածքները
Կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների կապալառուն իրանական Tunnel Sadd Ariana ընկերությունն է‚ կամրջի կառուցման տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է կորեական Soo-sung Engineering Co., Ltd կազմակերպությունը։
Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգումն ավարտվել է
Մ-4 մայրուղու այդ հատվածը բարեկարգվել‚ առավել հարմարավետ է դարձել քաղաքի բնակիչների և այդ տարածքով երթևեկողների համար:
Ավարտվել է Հ-5 (Հ-6)-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհի կմ 36+000-կմ 36+700 հատվածի հիմնանորոգումը
«Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի կողմից կատարվել են հողային աշխատանքներ‚ տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ (10 սմ)‚ անվտանգության տարրեր։
010 562533 թեժ գծով շուրջօրյա տեղեկություն է տրվում ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհների վիճակի վերաբերյալ
Օպերատորները շուրջօրյա ռեժիմով կպատասխանեն ձեր հարցերին։ Ճանապարհների մասին օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տելեգրամ ալիքից՝ https://t.me/ArmRoadsInfo։
Կապամոնտաժվեն Բագրատաշենի նոր կամրջի օտարման գոտում գտնվող շինություններն ու կառուցվածքները
Պահպանվելու և ամրացվելու է նաև հին կամուրջը: Այսպիսով հին կամուրջը կարող է ծառայել որպես այլընտրանքային ճանապարհ սահմանային անցակետում խցանումների ժամանակ՝ ապահովելով արագ երթևեկը:
Մեկնարկել են կենսական նշանակության 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները
Կենսական նշանակության ճանապարհներ են վերանորոգվում հանրապետության Լոռու‚ Արագածոտնի‚ Սյունիքի‚ Արարատի‚ Արմավիրի‚ Գեղարքունիքի‚ Շիրակի մարզերում։ 2020 թվականի ընթացքում հիմնականում կկատարվեն հողային աշխատանքներ‚ ճանապարհների վերականգնումը կավարտվի 2021 թվականին։
Կապալառու կազմակերպությունները պատրաստվում են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներին
Մինչ ձմեռային սեզոնի մեկնարկը կապալառու ընկերություններն իրենց բազաներում կուտակում են աղի ու ավազի պաշարներ, պատրաստ վիճակի բերում ձյուն մաքրող տեխնիկան:
Սահմանամերձ Այգեպարի փողոցները հիմնանորոգվել են
Տավուշի մարզի Այգեպար սահմանամերձ գյուղական համայնքը փոխվել է՝ գեղեցիկ ասֆալտապատ փողոցներ, վերականգնվող տանիքներ։ «Տավուշի ՃՃՇ» ՓԲԸ-ն ՀՀ պետական բյուջեի միջոցներով Այգեպարում հիմնանորոգել է 2 կմ ընդհանուր երկարությամբ փողոցներ։