Նորություններ և Հայտարարություններ

03-10-2018

ԱԶԲ-ում քննարկվեցին բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերը

Քննարկվել են ԱԶԲ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ընթացքը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։ Սա այս տարի նման ձևաչափով արդեն երկրորդ հանդիպումն էր Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցների հետ։

01-10-2018

ԱԶԲ ներկայացուցիչները ծանոթացան Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինաշխատանքների ընթացքին

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունը՝ Թոմաս Հերցի գլխավորությամբ, ինչպես նաև «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանի ղեկավարությամբ, այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 և Տրանշ-3 հատվածներ։

28-09-2018

Նախարարն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

Նախարարը նշեց, որ ներկա կառավարության առաջնահերթություններից են ճանապարհաշինությունը և որակյալ ճանապարհային ենթակառուցվածքներ ունենալը, և «Հյուսիս-հարավ»-ը նույնպես այդ առաջնահերթությունների շարքում է։

28-09-2018

ԱԶԲ ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել չինական ընկերության կատարած շինարարության տեմպերից

Թոմաս Հերցի հետ քննարկվեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շարունակականության հարցը։ Վերջինս հայտնեց, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է երկարաձգել ու շարունակել ծրագիրը։ Խոսվեց Տրանշ 4-ում և 5-ում ԱԶԲ ներգրավվածության հեռանկարների մասին:

28-09-2018

ՀԲ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում կապալառու կազմակերպությունների հետ

ՀԲ մասնագետը կապալառու կազմակերպություններին ներկայացրեց իր այն դիտարկումները, որոնք արձանագրել էր շինհրապարակներ կատարած այցելությունների ընթացքում։ Քննարկվեցին ճանապարհների վերականգնման աշխատանքների որակի, ժամկետների հետ կապված հարցեր։

27-09-2018

Խիստ զգուշացումներ են ստացել «ԱԱԲ պրոյեկտ» և «Սաֆեժ» ընկերությունները

Թոմաս Հերցն ու Վազգեն Պետրոսյանը լսել են կապալառուների և տեխհսկողի բարձրացրած խնդիրները։ Մասնավորապես, շինաշխատանքների ընթացքում որոշակի հարցեր են առաջացել՝ կապված նախագծային փոփոխությունների անհրաժեշտության հետ, ինչը որոշակիորեն դանդաղեցրել է հիմնանորոգման աշխատանքների տեմպը։ Շինարարները նկատեցին, որ վերականգնման աշխատանքներին խոչընդոտում է նաև շինարարության ընթացքում որոշ հատվածներում երթևեկության դադարեցման անհնարինությունը։

26-09-2018

Գենդերային խնդիրները` տրանսպորտային ծրագրերում

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցները նշեցին, որ Հայաստանում կանայք եւ աղջիկները, որպես կանոն, ներգրավված չեն շինարարական աշխատանքներում, ուստի բռնության դեպքեր այս ոլորտում նրանց նկատմամբ չեն արձանագրվել։

26-09-2018

Քննարկում կենսական նշանակության ճանապարհների վերաբերյալ

Մանրազնին քննարկումներից և համակողմանի ուսումնասիրությունից հետո կընտրվեն կենսական նշանակության այն ճանապարհները, որոնք կվերականգնվեն Համաշխարհային բանկի աջակցությամբ։

26-09-2018

Նախարարն ընդունել է իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն»-ի ներկայացուցիչներին

Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ չնայած իրենց ընկերության որոշ ֆինանսական խնդիրներին, այս նախագծի իրականացման նպատակով բանկերը շարունակում են իրենց միջոցներ տրամադրել:

25-09-2018

Տեղի է ունեցել կառավարման խորհրդի նիստ

Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, հաստատվել իրականացված մրցույթների արդյունքները։

25-09-2018

Սահմանամերձ Չորաթանն այսուհետև կունենա բարեկարգ ճանապարհ

Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ռոբերտ Մությաբան բարձր գնահատեց շինաշխատանքների որակը, առանձնացրեց ՀՀ կառավարության, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության դերը Չորաթանի և կենսական նշանակության այլ ճանապարհների վերականգնման հարցում։

24-09-2018

Նախարարն ու ՀԲ ներկայացուցիչները քննարկել են «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրը

Նախարարը նշել է, որ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում»-ը նախարարության լավագույն ծրագրերից է, որը մեծ խանդավառությամբ է ընդունվում նաև համայնքների բնակիչների կողմից: