Նորություններ և Հայտարարություններ

14-08-2020

Հորդորում ենք զերծ մնալ Շորժա-Վարդենիս ճանապարհահատվածով երթևեկելուց

Մ-14, Մ-4 Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 12+450- կմ 19+450 հատվածում հիմնանորոգման աշխատանքների պաճառով հորդորում ենք վարորդներին շաբաթ և կիրակի օրերին զերծ մնալ տվյալ հատվածով երթևեկելուց։

12-08-2020

Երևան-Արտաշատ-Այգավան ճանապարհի երկու հատվածներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

Հիմնանորոգման շրջանակում իրականացվում են հողային աշխատանքներ, կամուրջների նորոգում, կողնակների հարթեցում և լրացում, մայթերի, եզրաքարերի, անվտանգության տարրերի իրականացում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ գծանշում։

11-08-2020

Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիան իրականացնում է ճանապարհաշինական աշխատանքների և շինանյութերի փորձաքննություն

Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները պարբերաբար իրականացնում են ճանապարհների հարթության չափում՝ գնահատելու համար ասֆալտբետոնե ծածկի հարթության ցուցանիշը։

05-08-2020

Հիմնանորոգվում է Լեջանը հանրապետական ճանապարհին կապող մոտ 4 կմ հատվածը

Շինարարական աշխատանքները‚ ըստ համայնքի ղեկավարի‚ կատարվում են բարձր որակով։

05-08-2020

Հիմնանորոգվում են Բերդավանի և Այգեպարի փողոցները

Շինարարության շրջանակում նախատեսված են հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ գծանշում և այլ աշխատանքներ։

03-08-2020

Հիմնանորոգվում է Արմավիր գյուղական համայնքից մինչև Նոր Կեսարիա ճանապարհը

Այս ճանապարհահատվածն անցնում է Արմավիրի մարզի մի քանի բնակավայրերով՝ Արմավիր‚ Նոր Արտագերս‚ Նալբանդյան‚ Գետաշեն‚ Նոր Կեսարիա և այլն։

31-07-2020

Հիմնանորոգվում է Երանոսից մինչև Լիճք ճանապարհահատվածը

Աշխատանքների պայմանագրային արժեքը 637 միլիոն 500 հազար դրամ է։ Վերջին անգամ ճանապարհահատվածը հիմնանորոգվել է մոտ 20 տարի առաջ։

29-07-2020

Ժամանակավորապես փակ կլինի Ուշի-Արտաշավան 6.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Շինարարությունն իրականացնող կազմակերպության կողմից տեղադրված են անվտանգության նշաններ։

28-07-2020

Ընթանում են Տաթև-Աղվանի 12.5 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի։ Ճանապարհի հիմնանորոգումը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական ներուժի զարգացմանը։

27-07-2020

Լիճքից մինչև Մեղրի 10 կմ ճանապարհահատվածը հիմնանորոգվում է

Հունիսին սկսված շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է մեկնարկից 180 օրվա ընթացքում։

27-07-2020

Մինչև օգոստոսի 5-ը Մակարավանք տանող ճանապարհը ասֆալտապատման պատճառով փակ կլինի

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

25-07-2020

Նախարար Պապիկյանը Լոռու մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին

Նախարար Պապիկյանը կապալառու ընկերությունների հետ քննարկել է աշխատանքների իրականացման, ժամանակացույցի, որակի վերահսկման հետ կապված հարցեր: