Նորություններ և Հայտարարություններ
Հայտարարվել է Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 4.4 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ
Հայտերը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի հունիսի 23-ը՝ ժամը 15.00‚ www.armeps.am կայքի միջոցով։
Հայտարարվել է Մ4-Սևան-Ախթամար համալիր-Մ4 5.3 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ
Հայտերը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի հունիսի 22-ը՝ ժամը 15.00‚ www.armeps.am կայքի միջոցով։
Թալին-Գյումրի ճանապարհահատվածում փոսային նորոգումները շարունակվում են
Նշվել է, որ աշխատանքներն այնպես պետք է կազմակերպել, որպեսզի հնարավորինս քիչ անհարմարություններ պատճառվեն երթևեկության մասնակիցներին։
Դեբեդի վարարման հետևանքով վնասվել է Մ6 ճանապարհը
Իրականացվել են կողնակի վերականգնման աշխատանքներ քարալցման եղանակով՝ մոտ 70 խորանարդ մետր ծավալով:
Եղանակային պայմանների բարելավման պես Տրանշ-3-ում կվերսկսվեն փոսային նորոգման աշխատանքները
Թալին-Լանջիկ հատվածում վերջին օրերին վերատեղադրվել են մոտ 50 ճանապարհային նշան և անվտանգության այլ տարրեր։
Կոչ ենք անում ճանապարհաշինական ընկերություններին ակտիվորեն մասնակցել ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներին
Հայտեր ներկայացնելու վերջնաժամկետներն են մայիսի 7-ը և 14-ը։
Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։
Նախարար Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհահատվածների շինաշխատանքներին
Նախարարը Տավուշի մարզում հետևել է սահմանապահ Բերքաբեր համայնքի 4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Մակարավանք վանական համալիր տանող հանրապետական նշանակության ճանապարհի վերանորոգման և հողահարթեցման աշխատանքների ընթացքին։
Վերականգնվող կենսական նշանակության ճանապարհների ընտրությունը կատարվում է սահմանված մեթոդաբանության համաձայն
Կենսական նշանակության են այն ճանապարհները, որոնք առնվազն մեկ տրանսպորտային կապ են ապահովում համայնքի և հիմնական ճանապարհի կամ համայնքի և մարզկենտրոնի միջև՝ առանց միջպետական ճանապարհների։
Կարևորվեց շինաշխատանքների՝ նախանշված ժամկետներում, բարձր որակով և անվտանգության կանոնների պահպանմամբ իրականացումը
Տիգրան Նաղդալյանը շինարարների և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության թիմի ղեկավարի հետ հանդիպումներում կարևորեց շինաշխատանքների՝ նախանշված ժամկետներում, բարձր որակով և անվտանգության կանոնների պահպանմամբ իրականացումը:
Շինհրապարակում պահպանվում են անվտանգության միջոցառումները
Կազմվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու համար շինարարական հրապարակում իրականացվող միջոցառումների ստուգաթերթիկ։
Նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է Մ6-ի հիմնանորոգման աշխատանքներին
Անդրադարձել են նաև Օձունի խաչմերուկում երթևեկության պայմանների բարելավման անհրաժեշտությանը։ Փոխնախարար Ղալեչյանի խոսքով՝ հարցի կարգավորման հայեցակարգային տարբերակն ընտրված է, որին հետևելու են նախագծային աշխատանքները։