Նորություններ և Հայտարարություններ
Հիմնանորոգվում է Լեջանը հանրապետական ճանապարհին կապող մոտ 4 կմ հատվածը
Շինարարական աշխատանքները‚ ըստ համայնքի ղեկավարի‚ կատարվում են բարձր որակով։
Հիմնանորոգվում են Բերդավանի և Այգեպարի փողոցները
Շինարարության շրջանակում նախատեսված են հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ գծանշում և այլ աշխատանքներ։
Հիմնանորոգվում է Արմավիր գյուղական համայնքից մինչև Նոր Կեսարիա ճանապարհը
Այս ճանապարհահատվածն անցնում է Արմավիրի մարզի մի քանի բնակավայրերով՝ Արմավիր‚ Նոր Արտագերս‚ Նալբանդյան‚ Գետաշեն‚ Նոր Կեսարիա և այլն։
Հիմնանորոգվում է Երանոսից մինչև Լիճք ճանապարհահատվածը
Աշխատանքների պայմանագրային արժեքը 637 միլիոն 500 հազար դրամ է։ Վերջին անգամ ճանապարհահատվածը հիմնանորոգվել է մոտ 20 տարի առաջ։
Ժամանակավորապես փակ կլինի Ուշի-Արտաշավան 6.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածը
Շինարարությունն իրականացնող կազմակերպության կողմից տեղադրված են անվտանգության նշաններ։
Ընթանում են Տաթև-Աղվանի 12.5 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
Այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի։ Ճանապարհի հիմնանորոգումը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական ներուժի զարգացմանը։
Լիճքից մինչև Մեղրի 10 կմ ճանապարհահատվածը հիմնանորոգվում է
Հունիսին սկսված շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է մեկնարկից 180 օրվա ընթացքում։
Մինչև օգոստոսի 5-ը Մակարավանք տանող ճանապարհը ասֆալտապատման պատճառով փակ կլինի
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
Նախարար Պապիկյանը Լոռու մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին
Նախարար Պապիկյանը կապալառու ընկերությունների հետ քննարկել է աշխատանքների իրականացման, ժամանակացույցի, որակի վերահսկման հետ կապված հարցեր:
Քննարկում Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգման ընթացքի վերաբերյալ
Ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուները հանձնարարել են տեխհսկողին‚ շինարարին և նախագծողին մանրակրկիտ ուսումնասիրել առաջացած խնդիրները‚ հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ ընտրել խնդիրների լուծման օպտիմալ տարբերակները։
Հիմնանորոգվում է Գորիս-Կապան ճանապարհի մոտ 12 կմ հատվածը
Շինարարների կողմից կատարվելու են հողային աշխատանքներ, ճանապարհի պատվածքի վերաօգտագործում սառը մշակման եղանակով, խողովակների մաքրում և վերականգնում, անվտանգության տարրերի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծման աշխատանքների իրականացում:
Նախարարը Արագածոտնի և Շիրակի մարզերում հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին
Սուրեն Պապիկյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ անորակ իրականացված աշխատանքները չեն ընդունվելու և հորդորել է ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին։