Նորություններ և Հայտարարություններ

20-01-2020

Փոխնախարար Բագրատ Բադալյանը շրջայց է կատարել Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգվող տեղամասերում

Փոխնախարար Բադալյանը տարբեր հատվածներում կանգառներ է կատարել, լսել ճանապարհաշինարարների մտահոգություններն ու աշխատանքի ընթացքում ծագող խնդիրները: Փոխնախարարին ներկայացվել են աշխատանքների ընթացքը և նրա վերջին այցելությունից հետո գրանցված առաջընթացը։

16-01-2020

Կապալառուն իրականացնում է նաև աղբից մաքրման աշխատանքներ և ձմեռային սպասարկում

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ում՝ Թալին-Գյումրի ճանապարհահատվածում‚ կապալառու կազմակերպության` «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից ձմռան ամիսներին կատարվում են ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունն իրականացնում է նաև ճանապարհն աղբից մաքրելու աշխատանքներ։

14-01-2020

Ճանապարհաշինության գործընթացում ունեցած ավանդի համար ոլորտի մի շարք աշխատակիցներ նախարար Սուրեն Պապիկյանի կողմից արժանացել են պատվոգրերի

Պարոն Բադալյանը նախարարի և իր անունից շնորհավորել է պարգևատրվածներին՝ նշելով‚ որ անցած 2019 թվականին ճանապարհաշինության ոլորտում բարձր արդյունքներ են գրանցվել‚ ինչը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և համապատասխան ստորաբաժանումների համատեղ աշխատանքի արդյունք է։

14-01-2020

Քննարկվել են Տրանշ-5-ի նախագծին և հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման գործողությունների ընթացքին առնչվող հարցեր

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում հունվարի 14-ին տեղի է ունեցել հանդիպում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-5-ի նախագծման խորհրդատու AIC Progetti S.p.A. (Իտալիա) կազմակերպության ներկայացուցիչ Ֆրանչեսկո դի Պասկուալե Ֆարինայի հետ։

09-01-2020

Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգումը

Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ։

30-12-2019

2019թ. ընթացքում արձանագրվել է 3755 մուտքային և 2817 ելքային գրություն

Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունն ընթացք է տրվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։

27-12-2019

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի

Կառավարության մեկ այլ որոշմամբ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լիազորությունները վերապահվել են «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

25-12-2019

Վերականգնված ճանապարհները մեծ ներդրում են համայնքների սոցիալ-տնտեսական‚ զբոսաշրջության զարգացման‚ գյուղացիների կենսամակարդակի բարձրացման գործում

Մոտ 22 կմ երկարությամբ ճանապարհահատվածներում վերականգնվել են հողային պաստառը‚ ճանապարհային պատվածքը‚ ջրահեռացման համակարգը‚ ամբողջությամբ կահավորվել են ճանապարհահատվածները‚ տեղադրվել են ճանապարհային նշաններ‚ իրականացվել են նաև այլ աշխատանքներ։

25-12-2019

Ճանապարհների վերականգնումից հետո իրականացվում են հանրային լսումներ

Համայնքների բնակիչներն իրենց երախտագիտությունն էին հայտնում ճանապարհաշինարարներին‚ ինչպես նաև ճանապարհի վերականգնման ծրագրի պատասխանատուներին՝ բարեկարգ ճանապարհ պարգևելու համար։

19-12-2019

Եվրամիությունը 5,1 միլիոն եվրո դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի ճանապարհային անվտանգության ապահովման համար

Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել տարածաշրջանային փոխհաղորդակցությունը Հայաստանի տրանսպորտային ցանցի կատարելագործման‚ մասնավորապես՝ ճանապարհային անվտանգության հետ կապված միջոցառումների ներդրմամբ և համապատասխան մարմինների ու շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանն աջակցելու միջոցով՝ ճանապարհային անվտանգությանն առնչվող միջազգային չափանիշներին հասնելու համար։

17-12-2019

Ճանապարհաշինարարները մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին

«Բլեսկ» ՍՊԸ-ն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից Շիրակի մարզի Բագրավան համայնքում բռնկված հրդեհի տարածումը կանխելու և հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար արժանացել է պատվոգրի։

17-12-2019

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը բաց կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը դեկտեմբերի 18-ից բաց կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։