Նորություններ և Հայտարարություններ
Տեղադրվել են Բագրատաշենի նոր կամրջի մակերեսի առաջին 2 հեծանները
Ընդհանուր առմամբ կամուրջը բաղկացած է լինելու 50 հեծաններից, որոնցից 24-ն արդեն արտադրված են և պատրաստ են տեղադրման։
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Վերակառուցվող 32կմ երկարությամբ ճանապարհահատվածը լինելու է 2-րդ տեխնիկական կարգի՝ 80կմ/ժ հաշվարկային արագությամբ։
Հայտարարվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթաց
Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. ապրիլի 27-ը՝ ժամը 16:00 (Երևանի ժամանակով):
Հայտարարվել է Ագարակից դեպի թունել մոտ 32կմ ճանապարհի շինաշխատանքների տեխհսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթ
Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. մարտի 16-ը՝ ժամը 18:00 (Երևանի ժամանակով):
Բենիամինի հնագիտական համալիրի ազդեցության ենթարկվող հատվածում նախատեսված են հնագիտական պեղումներ
Բենիամին համայնքի հետ խորհրդակցությունների արդյունքում հանրության և հնագետների առաջարկով համալիրի վրա ազդեցությունը նվազեցնելու նպատակով իրականացվել է Բենիամինին հարակից ճանապարհահատվածի նոր նախագծի մշակում:
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Օրակարգային թեմայի շրջանակում նիստի մասնակիցները քննարկել են մրցութային գործընթացի պատշաճ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։
Քննարկվել են ճանապարհաշինության ոլորտում հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր
Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել եվրոպական և եվրասիական տարածաշրջաններում գործող շինարարական նորմերին ու ստանդարտներին, օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև շինարարական բազմաթիվ այլ հարցերի։
Գոռ Ավետիսյանն ընտրվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն
Սանոսյանը շնորհավորել է Գոռ Ավետիսյանին և նշել, որ վերջինս մասնագիտությամբ շինարար է, ճանապարհաշինության ոլորտում ունի աշխատանքի երկարամյա փորձ, ինչը միայն կօգնի այս նոր աշխատանքին։
Քարաթափում Մ-16 (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-(Մ-6) միջպետական ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում
Պատճառված անհանգստության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
Տեղի ունեցավ բնապահպանական և սոցիալական անվտանգության թեմաներով առցանց դասընթաց
Առցանց հանդիպման ընթացքում ներկայացվեցին ԱԶԲ անվտանգության մեխանիզմների քաղաքականությունը, ծրագրերի իրականացման ընթացքում բնապահպանության մասնագետների դերն ու պարտականությունները, բնապահպանական կառավարման պլանի պատրաստման առանձնահատկությունները
Հայտարարվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման միջազգային բաց մրցույթ
Մրցույթը հայտարարվել է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Հայտարարվել է 5 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022թ. փետրվարի 22-ը։