Նորություններ և Հայտարարություններ

16-12-2019

Ավարտվել է Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 և Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 ճանապարհների վերականգնումը

Երկու ճանապարհների վերականգնման աշխատանքների ավարտը‚ ըստ պայմանագրի‚ նախատեսված էր 2020թ. ապրիլին‚ սակայն կապալառուները վերականգնումը վերջացրել են ժամկետից շուտ։

13-12-2019

Տավուշի մարզի 2 ճանապարհ հանվել է թերությունների համար պատասխանատվության ժամկետից

Տավուշի մարզի Հ36- Մովսես-Չորաթան-Նորաշեն, կմ 0+000 – կմ5+587 (5,587 կմ) և Հ64- Բերդ-Այգեձոր-Չինարի, կմ 0+000 – կմ4+540 (4,54 կմ) ճանապարհահատվածները հանվել են թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետից։

13-12-2019

Քննարկվել են Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագիր հետ կապված հարցեր

Շինարարական աշխատանքները կմեկնարկեն մանրամասն նախագծի համապատասխան հաստատումներից և փորձաքննություններից հետո:

11-12-2019

Իրականացվում են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները

Նախագծող կազմակերպության կողմից իրականացվել են որոշ հետազոտական աշխատանքներ, որոնց հիման վրա նախապատրաստվել են ճանապարհահատվածի ծրագծի օպտիմալացման տարբերակները:

06-12-2019

Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից

Այդ ճանապարհները վերականգնվել էին 2018թ. ընթացքում և մեկ տարի շարունակ‚ ըստ պայմանագրի‚ գտնվում էին թերությունների համար պատասխանատվության ժամկետում։

05-12-2019

Կառավարությունը հավանություն է տվել «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը

Ծրագրի նպատակն է ընտրված կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով գյուղական համայնքների համար բարելավել շուկաներին և ծառայություններին հասանելիությունը և հզորացնել տրանսպորտի ճյուղային նախարարության կարողությունները՝ կենսական նշանակության ճանապարհային ցանցը կառավարելու համար:

04-12-2019

Հանդիպում Tunnel Sadd Ariana ընկերության ներկայացուցչի հետ

Վերջնականացվել և պատվիրատուներին է հանձնվել Բագրատաշենի նոր կամրջի մանրամասն նախագիծը, որը հաստատվելուց հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։

29-11-2019

Ճանաչվել են հանրության գերակա հանրային շահ

Օտարված տարածքները կհանձնվեն կապալառու կազմակերպություններին՝ շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով:

28-11-2019

Գործադիրն անհետաձգելի համարեց Հյուսիս-հարավի Լանջիկ-Գյումրի հատվածի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնումը

Կառավարությունը թույլ տվեց նշված տեխնիկական հսկողության ծառայությունները մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերել «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ՍՊԸ-ից:

27-11-2019

Սանահին կայարան 42 հասցեի օտարված շենքի բնակիչները գոհ են փոխհատուցումից

Օտարված շենքի բնակիչները նշում են‚ որ գոհ են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից տրված փոխհատուցումից‚ Մ6-ի հիմնանորոգումը փրկություն էր իրենց համար‚ կարողացել են այլ բնակարաններ ձեռք բերել և ազատվել կենցաղային տարրական պայմաններից զուրկ օթևանից։

21-11-2019

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

Նշված ճանապարհները մարզային նշանակության են և երաշխիքային ժամկետից հանելուց հետո հանձնվում են մարզպետարաններին. դրանց հետագա շահագործումն իրականացվելու է վերջիններիս կողմից ընտրված ընկերությունների կողմից։

20-11-2019

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Արևելյան գործընկերության Տրանսպորտի հարցերով պանելի 17-րդ հանդիպմանը

Աշխատաժողովի ընթացքում քննարկվում են Եվրամիության ճանապարհային անվտանգության քաղաքականությանը‚ այդ ոլորտում տարբեր երկրների փորձին‚ միմյանց հետ համագործակցությանը‚ գործընկեր երկրների կողմից ստանձնած պարտավորություններին առնչվող և բազմաթիվ այլ հարցեր։