Նորություններ և Հայտարարություններ
Քննարկվել են ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանն ուղղված հարցեր
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված հետազոտությունների արդյունքները, վեր հանված խնդիրներն ու ձեռնարկված միջոցառումները:
Հիմնանորոգվում է Իջևանի Սարիբեկ Օհանյան փողոցի 1.148կմ հատվածը
Ծրագրով նախատեսված է կատարել հողային աշխատանքներ, ասֆալտբետոնե ծածկի, եզրաքարերի, արհեստական անհարթությունների տեղադրում, հենապատի նորոգում, ճանապարհի կահավորում և այլ աշխատանքներ։
Կատարվում է Բագրատաշենի նոր կամրջի հիմքերի ամրանավորում և բետոնացում
Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։
Միջին նորոգման աշխատանքներ՝ Հ-45 (Մ-2)-Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհի 3.7 կմ հատվածում
Ճանապարհահատվածում կատարվում են ճանապարհային ծածկի ֆրեզավորման, փոշեզրկման աշխատանքներ։ Որոշ հատվածներում սկսվել է ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։
Հիմնանորոգվում է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածը
Հիմնանորոգման շրջանակներում նախատեսված են հողային աշխատանքներ, իջատեղերի, մուտքերի, կողնակների, մայթերի կառուցում, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կամրջի նորոգում և այլն։
Միջին նորոգման աշխատանքներ՝ Հ-21/Հ-75/ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի 12.2կմ հատվածում
Միջին նորոգման շրջանակներում կատարվել են հետևյալ աշխատանքները՝ ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ճանապարհային պատվածքի վերին շերտի տեղադրում և այլն։
Կհիմնանորոգվեն Վանաձորի մի շարք փողոցներ
Արդեն իսկ հայտարարված է հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։
Նորամարգում ճանապարհի վերականգնումը կբերի նաև այլ ենթակառուցվածքների զարգացմանը
Մինչև վերականգնումը ճանապարհահատվածի ծածկն ամբողջովին քայքայված էր։ Գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկը տարիների ընթացքում չէր նորոգվել, և այն քայքայվելով վերածվել էր գրունտային ծածկի, որն էլ խոչընդոտում էր երթևեկության կանոնավոր անցանելիությանը։
Միջին նորոգման աշխատանքներ` Մ-3 միջպետական ճանապարհի 13 կմ երկարությամբ հատվածում
Նորոգվող ճանապարհն անցնում է ՀՀ Լոռու մարզով՝ Գարգառ, Գյուլագարակ, Ամրակից, Ստեփանավան բնակավայրերի մոտով։
Հանդիպում՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ
Նախագիծը, ըստ կարգի, պետք է անցնի պետական և միջգերատեսչական փորձաքննություններ, ինչից հետո արդեն կմեկնարկի շինարարության մրցութային գործընթացը։
Հիմնանորոգվում է Խոր վիրապ տանող ճանապարհահատվածը
Շինարարական աշխատանքների ընթացքում կատարվել են հողային աշխատանքներ, տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ, կկատարվի կողնակների հարթեցում, ճանապարհի կահավորում և այլն։
Ընդունվեց հատուկ համալիր փորձաքննության վերաբերյալ ամփոփ եզրակացությունը
Հանձնաժողովի անդամները քննարկեցին փոփոխված նախագծային փաստաթղթերի փաթեթը՝ ներկայացնելով իրենց դիտարկումները։
