Նորություններ և Հայտարարություններ
Կապալառուների ներկայացուցիչների հետ քննարկվեցին բնապահպանական հարցեր
Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին, ուստի բոլոր կապալառու կազմակերպությունների բնապահպան կամ բնապահպանական խնդիրներով զբաղվող մասնագետների հետ իրականացվում են սեմինարներ։
Մեծ Պարնիի և Ծաղկաբերի բնակիչները շուտով կերթևեկեն բարեկարգ ճանապարհով
Ճանապարհի վերականգնման աշխատանքների պատվիրատուի՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են շինարարական տեղամաս՝ դիտարկելու շինարարության ընթացքը:
Հայաստանում կիրականացվի ճանապարհային անվտանգության քարոզարշավ
Ներկաները մանրամասն քննարկեցին ճանապարհային անվտանգության քարոզարշավի իրականացման ծրագիրը, ռազմավարական գործողությունների պլանը, յուրաքանչյուր գերատեսչության անելիքները և այլն։ Աշխատանքային խորհրդակցության ավարտին կողմերի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։
2019թ. հունվար-օգոստոս ամիսներին Տրանսպորտային ԾԻԿ-ի ծրագրերում գրանցված հիմնական արդյունքները
Մ6-ի Թումանյան-Վրաստանի սահման (Բագրատաշենի սահմանային անցակետ) հատված՝ 51,7 կմ - 2019թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում ծախսվել է 947,7 մլն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018թ․ մայիսի 29-ին։ Ավարտը նախատեսված է 2020թ․ նոյեմբերին։
Մասնակցություն ԱԶԲ կողմից կազմակերպված դասընթացին
Եռօրյա սեմինարները նախատեսված են գնումների մասնագետների, ինչպես նաև ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերում ներգրավված այլ աշխատակիցների համար:
Հանրապետության 7443 կմ ճանապարհների վրա կատարվել են ճանապարհային պատվածքի երթևեկելի մասի հարթության գործակցի և երթևեկության ինտենսիվության չափումներ
Նման ուսումնասիրությունները թույլ են տալիս հստակ պատկերացում կազմելու ճանապարհների առկա վիճակի, երթևեկության անվտանգության և ծախսված ժամանակի մասին։
Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում տեղափոխվում են հեռահաղորդակցման մալուխներն ու կատարվում ճանապարհի սպասարկում
Կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն, գրեյդերով և տեխնիկական այլ միջոցներով կատարվում է ճանապարհի պրոֆիլավորում, հարթեցում՝ ապահովելով ճանապարհահատվածի անցանելիությունը։
Քննարկվել է Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող ճանապարհահատվածի հիմնանորոգման տեմպերն արագացնելու հարցը
Քննարկման առանցքում էին ճանապարհահատվածի հիմնանորոգման տեմպերն արագացնելու և ճանապարհի անցանելիությունն ապահովելու հարցերը։ Կողմերը մանրամասն անդրադարձան բոլոր այն խոչընդոտներին, որոնք ծագել են ճանապարհի հիմնանորոգման ընթացքում։
Տեղի ունեցան պայմանագրային բանակցություններ
Նիստի ընթացքում քննարկվեցին պայմանագրային մի շարք կետեր, մասնավորապես, աշխատանքների կատարման ժամկետների, խորհրդատուի աշխատակազմի, վճարումների հետ կապված և այլ հարցեր։
Ներկայացվեցին Բագրատաշենի անցակետի նոր կամրջի երկրաչափական պարամետրերը և կառուցվածքային ուսումնասիրությունների վերջնական արդյունքները
Մանրամասն քննարկվեցին կառուցվելիք կամրջի երկրաչափական պարամետրերը, կառուցվածքային ուսումնասիրությունների և տեղանքի երկրաբանական հետազոտությունների վերջնական արդյունքները։
Կվերականգնվի կենսական նշանակության ևս երկու ճանապարհահատված
Կվերականգնվեն Տավուշի մարզում Մ4-Գետահովիտ մոտ 1.4 կմ և Վայոց ձորի մարզում՝ Մ2-Գետափ մոտ 2.76 կմ երկարությամբ ճանապարհահատվածները։
Բագրատաշենի կամրջի նախագիծն ավարտական փուլում է
Կամրջի նախագիծն այժմ վերջնականացման փուլում է, և առաջիկայում կայանալիք բազմակողմ հանդիպման ընթացքում անհրաժեշտ է, որպեսզի հայկական, վրացական կողմերի մասնագետները, նախագծող-շինարարն ու ինժեներական ծառայություններ մատուցող կազմակերպության ներկայացուցիչները մանրամասն քննարկեն նախագիծը, անեն իրենց դիտարկումները, ճշգրտումները, ինչից հետո այն կհաստատվի և կուղարկվի փորձաքննության։