Նորություններ և Հայտարարություններ
Առաջիկայում կհայտարարվեն 42 կմ կենսական նշանակության 8 ճանապարհահատվածների վերականգնման շինաշխատանքների մրցույթները
ՀՀ մարզերում կվերականգնվեն մոտ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհահատվածներ։
Հայտարարվել է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ
Ճանապարհային դեպարտամենտը հայտարարում է Մ6 ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում դաշտային աշխատանքների համակարգող վարձելու նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ։
Ապրիլի 20-ից երկկողմանի փակ է լինելու Հ-6 ավտոճանապարհի կմ12+000-կմ24+700 հատվածը
Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Երևան-Զովունի - Եղվարդի տրանսպորտային հանգույց-Եղվարդ-Արագյուղ-Երնջատափ-Հարթավան-Մ-3 ավտոճանապարհով:
Մ6-ի լոտ-3-ում իրականացվող աշխատանքները
Մոտ 27.9 կմ ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհահատվածում կապալառուն այս պահին կատարում է հողային‚ հենապատի կառուցման աշխատանքներ։
Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում կատարվում են փոսային նորոգման աշխատանքներ
Փոսերը հարթեցվում են՝ ուշադրություն դարձնելով նաև ջրահեռացմանը։ Փոսային նորոգումը բարելավում է ճանապարհի վիճակը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն։
Համավարակային իրավիճակով պայմանավորված՝ Ճանապարհային դեպարտամենտում գործում են հերթապահ հեռախոսահամարներ
Միաժամանակ հիշեցնում ենք, որ մինչև իրավիճակի կարգավորումը դադարեցված են նաև քաղաքացիների ընդունելությունները, թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը:
Մ6 միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է
Շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» համատեղ ձեռնարկությունը։
Հայտարարվել է մրցույթ Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների համար
Հայտերը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի մայիսի 14-ը՝ ժամը 11.00։
Կառավարությունը բյուջետային վարկ կտրամադրի «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերությունից տուժած կապալառուներին
Որոշմամբ առաջարկվում է «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ԲԸ հանդեպ դրամական պահանջ ունեցող ենթակապալառուներին տրամադրել բյուջետային վարկ՝ ընկերության հանդեպ ունեցած պահանջի չափով 5 տարի ժամկետով տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով:
Սյունիքի մարզում կվերականգնվի Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի 5.2 կմ երկարությամբ ճանապարհահատվածը
Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կատարվում են ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ
Ճանապարհների պահպանման և սպասարկման գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանում (ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացնում է ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ։
Մ6-ում կվերսկսվեն հիմնանորոգման աշխատանքները
Շինտեղամասերում աշխատանքները կկատարվեն՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով սահմանված անվտանգ և առողջության համար անվնաս սանիտարահիգիենիկ պայմանները։
