Նորություններ և Հայտարարություններ
Տիգրան Նաղդալյանը՝ Ճանապարհային դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար
Նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Նաղդալյանը:
Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում 2020թ. առաջին եռամսյակում մուտքագրվել է 899 դիմում և գրություն։
Հայտարարվել է ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ
Հետաքրքրված խորհրդատուները անհրաժեշտ տեղեկությունները պետք է ներկայացնեն մինչև սույն թվականի մայիսի 1-ը՝ ժամը 18.00՝ նշելով որակավորված լինելու‚ համապատասխան մասնագիտական փորձառություն‚ անձնակազմ ունենալու վերաբերյալ փաստեր։
Կապալառու կազմակերպությունները իրականացնում են ճանապարհներին թափված աղբի մաքրման աշխատանքներ
Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ կապալառու կազմակերպությունները իրականացնում են ճանապարհներին թափված աղբի մաքրման աշխատանքներ:
Կայացել է ՀՀ հանրապետական և միջպետական ճանապարհներին վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի հայտերի բացման նիստ
Առաջիկայում մրցութային հանձնաժողովը կգնահատի ընկերությունների առաջարկների համապատասխանությունը մրցութային փաթեթով սահմանված գնահատման չափանիշներին։
Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր 14,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ
Հետաքրքրված իրավասու հայտատուները մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 7-ն է։
Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է
Հիմնանորոգվող ճանապարհահատվածի սկզբնամասում՝ Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ‚ ավարտին են մոտենում հողային աշխատանքները‚ կատարվում է ժայռային հանույթ‚ ինչպես նաև՝ այլ աշխատանքներ։
Դիմումները‚ նամակները ընդունվում են էլեկտրոնային փոստով
Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված` Ճանապարհային դեպարտամենտն առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները:
Համայքների ղեկավարների հետ քննարկվում են ճանապարհների վերականգնման նախագծերը
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ինժեներներն այցելում են համայնքներ‚ համայնքների ղեկավարների հետ դիտարկում‚ քննարկում նախագծային լուծումները։
Քննարկվել են ՀՕՏԾ իրականացման փուլում առաջացած խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները
ՊՈԱԿ-ի ղեկավարության կողմից նշվել է‚ որ աշխատանքները պետք է տարվեն շատ օպերատիվ՝ սերտորեն համագործակցելով համայնքապետերի‚ Կադաստրի կոմիտեի հետ։
Ժամանակավորապես կդադարեցվի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածի երթևեկությունը
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։
11.03.2020թ.-ից՝ Ճանապարհային դեպարտամենտ
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրմամբ ստացել է պետական գրանցում։ Այսուհետև «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը կանվանվի «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ։
