Մրցույթներ

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի շուրջ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարության և շուրջ 4 կմ երկարությամբ թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխնիկական հսկողություն

Կատեգորիա: Ծառայություններ
Հրապարակված է: 05-04-2024 11:14
Վերջնաժամկետ: 27-05-2024 18:00

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

 

 

Ամսաթիվ՝ 05 Ապրիլ, 2024թ

ԵՐԿԻՐ՝ Հայաստանի Հանրապետություն

ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Քաջարանի թունելի շինարարություն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Շուրջ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարության և շուրջ 4 կմ երկարությամբ թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխնիկական հսկողություն

 

Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ ՀՀ) «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորում ստանալու նպատակով դիմել է Եվրասիական Զարգացման Բանկին, որը հանդես է գալիս որպես Կայունացման և Զարգացման Եվրասիական Հիմնադրամի Ռեսուրսների Կառավարիչ, և մտադիր է օգտագործել այդ միջոցների մի մասը շուրջ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարության և շուրջ 4 կմ երկարությամբ թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների պայմանագրի շրջանակներում:

 

Խորհրդատվական ծառայությունները (այսուհետ` Ծառայություններ) ներառում են շուրջ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարության և շուրջ 4 կմ երկարությամբ թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխնիկական հսկողությունը:

 

Խորհրդատվական ընկերությունը (այսուհետ` Խորհրդատու) պետք է իրականացնի պայմանագրով նախատեսված շուրջ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարության և շուրջ 4 կմ թունելին մոտեցնող ճանապարհների շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ամբողջ գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխան: Շինարարական աշխատանքներն իրականացվում են (FIDIC) Շինարարական Աշխատանքների Պայմանագրի Պայմանների կիրառմամբ ((MDB) համապատասխանեցված հրատարակություն, 2010թ., Վարդագույն գիրք): Խորհրդատուն պայմանագրի շրջանակներում կստանձնի շինարարական աշխատանքների Տեխնիկական հսկիչի՝ Ինժեների բոլոր լիազորություններն ու պարտականությունները։ Շինարարական աշխատանքների կատարման պլանավորված տևողությունը (առանց թերությունների վերացման ժամանակահատվածի՝ Defects Notification Period (DNP))՝ 72 (յոթանասուներկու) ամիս է, Թերությունների վերացման ժամանակահատվածի (DNP) տևողությունը՝ 730 (յոթ հարյուր երեսուն) օր է, որը կհաշվարկվի շինարարական աշխատանքների ավարտի օրվանից սկսած, ինչը կհաստատվի հանձնման-ընդունման ավարտական ակտով:

 

 

Խորհրդատուն պետք է՝

  • Կատարի Տեխնիկական հսկիչի՝ Ինժեների բոլոր լիազորություններն ու պարտականությունները շուրջ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարության և շուրջ 4 կմ երկարությամբ թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների շրջանակներում՝ (FIDIC) Շինարարական Աշխատանքների Պայմանագրի Պայմանների կիրառմամբ ((MDB) համապատասխանեցված հրատարակություն, 2010թ., Վարդագույն գիրք), ինչպես նաև ՀՀ օրենսդրությանը համաձայն,
  • Վերահսկի պայմանագրով նախատեսված շուրջ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարության և շուրջ 4 կմ երկարությամբ թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների կատարումը, ծրագրի Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի (ESMP) կատարումը և ապահովի համապատասխանեցումը բնապահպանական, սոցիալական, առողջապահական, անվտանգության և նախագծային լուծումների պահանջներին,
  • Վերահսկի իրականացվելիք շինարարական աշխատանքների ծավալների համապատասխանությունը տեխնիկական մասնագրերին և ծավալաթերթերին,
  • Կատարի այլ համապատասխան գործառույթներ:

 

Խորհրդատվական Ծառայությունների Տեխնիկական Առաջադրանքը անգլերեն լեզվով կցվում է սույն Հետաքրքրվածության հայտերի ներկայացման հրավերին:

 

 «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, ի դեմս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հրավիրում է իրավասու խորհրդատվական կազմակերպություններին վերոնշյալ Ծառայությունների մատուցման համար հետաքրքրվածություն հայտնելու նպատակով: Հետաքրքրված խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկատվություն, որը կներկայացնի ընկերության համապատասխանությունը ստորև ներկայացվող որակավորման չափանիշներին, ինչպես նաև կներառի նմանատիպ Ծառայություններ մատուցելու անհրաժեշտ փորձը: Խորհրդատուի հետաքրքրվածության  հայտը պետք է ներառի հետևյալը՝

 

  • Խորհրդատվական ընկերության հիմնադրման կամ գրանցման վկայականներ,
  • Ընկերության գործունեության նկարագիրը,
  • Այլ փաստաթղթեր, որոնք ներկայացնում են ընկերության համապատասխանությունը որակավորման չափանիշներին և անհրաժեշտ փորձը Ծառայություններն իրականացնելու համար:

 

 

 

 

Որակավորման չափանիշներն են՝

 

ա) Ընդհանուր փորձ՝ մասնակցություն ճանապարհների, թունելների և կամուրջների շինարարական/վերակառուցման ծրագրերին (հաշվի է առնվելու միայն վերջին 10 տարիների ընթացքում մասնակցությունը Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ճանապարհային ծրագրերում),

 

բ) Նմանատիպ փորձ՝ թունելների և ճանապարհների շինարարության/ վերակառուցման աշխատանքների տեխնիկական վերահսկողության ծառայությունների մատուցման նմանատիպ փորձ (վերջին 10 տարվա ընթացքում նմանատիպ պայմանագրերի քանակը)

 

գ) Կազմակերպության անձնակազմի և կարողությունների ընդհանուր գնահատում (առկա մշտական աշխատակազմ, առկա ընթացիկ ծրագրերի նկարագիր),

 

դ) Կազմակերպության, ներառյալ համատեղ ձեռնարկությունների, օրենքով սահմանված կարգով գրանցման ամսաթիվը, հետաքրքրվածության հայտի ներկայացման վերջնաժամկետին նախորդող առնվազն 10 (տասը) տարի առաջ։

 

Մասնակից կազմակերպությունների հիմնական փորձագետները չեն գնահատվի կարճ ցուցակի կազմման փուլում:

 

Մասնակից կազմակերպությունները իրենց որակավորումը բարելավելու նպատակով կարող են միավորվել այլ կազմակերպությունների հետ, բայց հայտում անհրաժեշտ է հստակ նշել միավորման ձևը` համատեղ գործունեության ձեռնարկության և/կամ ենթախորհրդատուի ձևով: Հաղթող ճանաչվելու դեպքում համատեղ գործունեության ձեռնարկության բոլոր գործընկերները կրում են համատեղ պատասխանատվություն պայմանագրի իրականացման համար:

 

Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի որակի և գնի վրա հիմնված ընտրության մրցույթի կանոններին համաձայն (Quality and Cost based Selection method), որը սահմանված է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից  ֆինանսավորվող ծրագրերի գնումների ուղեցույցներով (2018թ. նոյեմբերի խմբագրություն) և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից  ֆինանսավորվող ծրագրերի գնումների ընթացակարգերով (2018թ. նոյեմբերի խմբագրություն), որոնք  տեղադրված են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վեբ կայքում՝ https://efsd.org/en/about/documents/policies_and_procedures/ հղումով:

 

Հաղթող խորհրդատուի հետ կկնքվի ժամանակի վրա հիմնված պայմանագիր (time-based contract)՝ շուրջ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարության և շուրջ 4 կմ երկարությամբ թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխնիկական հսկողություն ծառայությունների մատուցման համար:

 

Խորհրդատվական ընկերությունների կողմից ներկայացված հայտը և բոլոր փաստաթղթերը պետք է լինեն Անգլերեն լեզվով:

 

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով աշխատանքային ժամերին՝ 09:00-17:00 (Երևանի ժամանակով):

 

Հետաքրքրվածության ներկայացման հայտերը պետք է ներկայացնել Անգլերեն լեզվով ստորև նշված հասցեով (առձեռն կամ էլ. փոստով) մինչև 27 Մայիս 2024թ., ժամը 18:00 (Երևանի ժամանակով):

 

Էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում հայտը պետք է ներկայացնել Adobe PDF ձևաչափով, և վերնագրում անհրաժեշտ է նշել “Expression of Interest (EOI) for Consulting Services: Technical supervision for Construction of about 7 km Kajaran tunnel and reconstruction of about 4 km approaching roads”.

 

Առձեռն ներկայացնելու դեպքում հայտը անհրաժեշտ է ներկայացնել փակ ծրարով և վերնագրում պետք է նշել “Expression of Interest (EOI) for Consulting Services: Technical supervision for Construction of about 7 km Kajaran tunnel and reconstruction of about 4 km approaching roads”.

 

 

Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ, ի դեմս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության

Գոռ Ավետիսյան, գործադիր տնօրեն

Հասցեն՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3

Հարկ` 1 հարկ

Քաղաք՝ Երևան

Փոստային դասիչ՝ 0010

Երկիր՝ Հայաստան

Հեռախոս՝ +374 10 542176

Վեբ կայք՝ armroad.am

Էլ. փոստ՝ procurement@armroad.am, hasmik.ordukhanyan@armroad.am

 

Հայտարարություն

Պարտավորությունների շրջանակ

Հայտարարվել է ապահովագրական ծառայությունների ձեռքբերման ընթացակարգ

Կատեգորիա: Ծառայություններ
Հրապարակված է: 27-03-2024 16:00
Վերջնաժամկետ: 03-04-2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի

2024 թվականի մարտի 27-ի N 2  որոշմամբ 

Ընթացակարգի ծածկագիրը`  ՃԴ-ԳՀԾՁԲ-2024/05

 

 

Պատվիրատուն` «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, որը գտնվում է ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել սարքավորումների ապահովագրական ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։                    

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:

Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Սույն ընթացակարգի նկատմամբ կիրառվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի դրույթները, եթե գնման գինը գերազանցում է Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրով սահմանված շեմերը:

Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։

Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի  միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրվա ժամը 16:00-ը: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով,  սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրը ժամը 16:00-ին։

Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքարկումն իրականացվում է  «Գնումների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

 

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար ` Արմինե Շալունցին։

                                                           

Հեռախոս` 010 54 21 76

Էլ. փոստ`  procurement@armroad.am  

Պատվիրատու` «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

 

Հայտարարություն

Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարություն Տրանշ-4 ծրագրի 2023-2026թթ. ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացման ծառայությունների ձեռքբերման մրցույթ

Կատեգորիա: Ծառայություններ
Հրապարակված է: 18-03-2024 14:19
Վերջնաժամկետ: 01-04-2024 16:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի

2024 թվականի մարտի 18-ի թիվ 2 որոշմամբ

Ընթացակարգի ծածկագիրը`  ՃԴ-ԳՀԾՁԲ-2024/04

 

Պատվիրատուն` «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, որը գտնվում է ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (Տրանշ 4) ծրագրի 2023-2026թթ. ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացման ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետև` պայմանագիր)։

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:

Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Սույն ընթացակարգի նկատմամբ կիրառվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի դրույթները, եթե գնման գինը գերազանցում է Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրով սահմանված շեմերը:

Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել    ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3  հասցեով, փաստաթղթային ձևով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 14-րդ օրվա ժամը 16:00-ը: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:

Հայտերի բացումը տեղի կունենա ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3 հասցեում, 2024 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը  16:00-ին։  

Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքարկումն իրականացվում է  «Գնումների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար ` Արմինե Շալունցին:

                                    

Հեռախոս` 010 54 21 76

Էլ. փոստ`  procurement@armroad.am  

Պատվիրատու` «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

 

Հայտարարություն

 

 

Հայտարարվել է բենզինի ձեռքբերման մրցութային ընթացակարգ

Կատեգորիա: Ապրանքների ձեռքբերում
Հրապարակված է: 23-12-1999 15:11
Վերջնաժամկետ: 04-03-2024 16:00

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կարիքների համար բենզինի ձեռքբերման մրցութային ընթացակարգ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մինչև ս.թ. մարտի 4-ը՝ ժամը 16.00։

Մրցույթի մասին այլ մանրամասները հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=10200778

Հայտարարվել է ֆինանսական աուդիտի անցկացման ծառայությունների ձեռքբերման մրցույթ

Կատեգորիա: Ծառայություններ
Հրապարակված է: 22-02-2024 14:19
Վերջնաժամկետ: 01-03-2024 17:00
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ֆինանսական աուդիտի անցկացման ծառայությունների ձեռքբերման մրցութային ընթացակարգ:
 
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մինչև ս.թ. մարտի 1-ը՝ ժամը 17.00։
 
Մրցույթի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do...

Վերջին նորությունները

Հիմնանորոգվում է Գառնիից Գեղարդ ավտոճանապարհի 4.6կմ հատվածը

15-04-2024

Շինարարությունը կավարտվի այս տարվա ընթացքում։

Կարդալ ավելին

Կատարվում են ճանապարհների ամառային պահպանման աշխատանքներ

12-04-2024

Հարթեցվում են կողնակները, թարմացնում են ճանապարհային նշանները, վերատեղադրում բացակայող նշանները, կատարում են փոսային նորոգման և այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին