Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր

  • Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել են Հարևանության ներդրումային հարթակի դրամաշնորհային համաձայնագիր՝ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի իրականացմանն աջակցելու համար։ Ըստ համաձայնագրի՝ Եվրոպական հանձնաժողովը ծրագիրը կֆինանսավորի մինչև 4,25 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհի չափով։
  • Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել տարածաշրջանային փոխհաղորդակցությունը Հայաստանի տրանսպորտային ցանցի կատարելագործման‚ մասնավորապես՝ ճանապարհային անվտանգության հետ կապված միջոցառումների ներդրմամբ և համապատասխան մարմինների ու շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանն աջակցելու միջոցով՝ ճանապարհային անվտանգությանն առնչվող միջազգային չափանիշներին հասնելու համար։
  • Ծրագիրը մեկնարկել է 04.12.2019թ.‚ ավարտը նախատեսված է 15.12.2022թ.։
  • Ծրագիրը ներառում է հետևյալ գործողությունները՝
  • Բաղադրիչ 1 - Հ-8 հանրապետական ճանապարհի և Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի հետ սահման միջպետական ճանապարհի վրա նախանշված 9 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ,
  • Բաղադրիչ 2 - Մ-2 և Մ-4 միջպետական ճանապարհների վրա նախանշված 9 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ,
  • Բաղադրիչ 3 - Մ-3, Հ-30, Հ-63 և Հ-69 միջպետական և հանրապետական ճանապարհների վրա նախանշված 5 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ,
  • Բաղադրիչ 4 - Մ-2, Մ-3, Մ-4, Մ-11, Մ-12, Մ-16, Հ-8, Հ-53  միջպետական ճանապարհների վրա նախանշված 23 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ,
  • Բաղադրիչ 5 - Միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհային անվտանգության աուդիտի վերապատրաստման դասընթացի իրականացում,
  • Բաղադրիչ 6 - Մ6, Մ-5 միջպետական և Հ-8 հանրապետական նշանակության ճանապարհների վրա ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակների տեղադրում,
  • Բաղադրիչ 7 - ՀՀ գործող ճանապարհային անվտանգության ստանադարտների և նորմերի արդիականացման վերաբերյալ առաջարկների փաթեթի մշակում:
  • Հ-8 և Մ-5 ճանապարհների 9 վտանգավոր կետերի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2021 թվականին։
  • 2021 թվականին մեկնարկել են նաև Մ-2 և Մ-4 միջպետական նշանակության ճանապարհների 9 վթարավտանգ կետերի վերացման աշխատանքները։
  • Մ-3, Հ-30, Հ-63 և Հ-69 միջպետական և հանրապետական ճանապարհների վրա նախանշված 5 վտանգավոր, ինչպես նաև Մ-2, Մ-3, Մ-4, Մ-11, Մ-12, Մ-16, Հ-8, Հ-53  միջպետական ճանապարհների վրա նախանշված 23 վտանգավոր կետերի վերացման ուղղությամբ աշխատանքները նախագծման կամ նախամրցութային փուլերում են։
  • Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև ճանապարհային անվտանգության աուդիտի վերապատրաստման դասընթաց, որի մասնակիցներից 19-ը ստացել են ճանապարհային անվտանգության աուդիտի որակավորում։
  • Մ-6 ճանապարհի վրա տեղադրվել են ճանապարհային անվտանգության իրազեկման երկու վահանակներ։
  • ՀՀ գործող ճանապարհային անվտանգության ստանդարտների և նորմերի արդիականացման վերաբերյալ 2021թ. կազմակերպվել է աշխատաժողով։ Խորհրդատուի կողմից մշակված փաստաթուղթը ընդունվել է «Ճանապարհային Դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։