ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ
Ճանապարհների հիմնանորոգման աջակցություն
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ցուցաբերում է մասնագիտական աջակցություն Հայաստանի Հանրապետության պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրերի իրականացման աշխատանքներին։
- 2021 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով հանրապետությունում հիմնանորոգվել են մոտ 218.5կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ (միջպետական՝ 120‚7կմ‚ հանրապետական՝ 79‚3կմ‚ տեղական՝ 18‚5կմ), որից 34.8կմ երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգումը մեկնարկել է 2020թ., աշխատանքներն ավարտվել են 2021թ.։ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել է 77.4կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների միջին նորոգում։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ում կատարվել է 50կմ ճանապարհահատվածի երկշերտ ասֆալտապատում։ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում շահառու 17 համայնքներում վերականգնվել է 55.84կմ ճանապարհահատված։
- Պետական բյուջեի միջոցներով ճանապարհաշինության բնագավառում 2017-2021թթ. իրականացված աշխատանքները
- ԿՆՃՑԲ, ԿՆՃՑԲԾ ԼՖ և ԿՆՃՑԲԾ ԼՖ2 ծրագրերով իրականացված ճանապարհաշինական աշխատանքներ
- Ճանապարհաշինության բնագավառում 2017-2020 թթ. իրականացված աշխատանքների վերաբերյալ
- ՀՀ պետական բյուջեի միջոցներով 2020թ. հանրապետությունում հիմնանորոգվել են շուրջ 249կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ (միջպետական՝ 110‚3կմ‚ հանրապետական՝ 93‚1կմ‚ տեղական՝ 45‚6կմ)‚ որից 2020թ.-ի վերջին շահագործման է ընդունվել մոտ 197կմ-ն, որից 2020թ. վերջին շահագործման է ընդունվել մոտ 197կմ։ Մոտ 52կմ ճանապարհահատվածների շահագործման ընդունման գործընթացը կավարտվի 2021թ.։
- 2020թ. պետական բյուջեի միջոցներով կատարվել է մոտ 103կմ ճանապարհահատվածների միջին նորոգում։
- 2019 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել են շուրջ 155կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման (միջպետական՝ 119կմ‚ հանրապետական՝ 14‚8կմ‚ տեղական՝ 19‚2կմ)։
- 2019թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել են մոտ 131,5կմ ընդհանուր երկարությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքներ:
- 2018թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով հանրապետությունում հիմնանորոգվել են մոտ 73‚6կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհներ։ Կատարվել է 48‚2կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների միջին նորոգում։