Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր
Տրանշ 2 (Աշտարակ – Թալին)
Տրանշ 2 (Աշտարակ – Թալին) ընդհանուր երկարությունը՝ շուրջ 42կմ
Երկրորդ տրանշի վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2011թ. մայիսի 30-ին:
Նախագծային աշխատանքներ իրականացնող խորհրդատու կազմակերպությունն է ֆրանսիական Էջիս Բիսիոմ Ինտերնեշնլ ընկերությունը:
Մինչև 18.07.2019թ. կապալառու կազմակերպությունն էր իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը:
Մինչև 31.12.2019 կառավարման խորհրդատու և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպությունն էր ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկությունը:
Երկրորդ տրանշի շինարարության պայմանագրային գինն է 179,6 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ հարկերը: Վարկատու՝ Ասիական զարգացման բանկ:
Ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝
- ԱԶԲ-ի OCR ֆոնդից (սովորական վարկային միջոցներ)` 170 մլն ԱՄՆ դոլար
- ՀՀ պետբյուջեից հարկերի մասով` շուրջ 40 մլն ԱՄՆ դոլարի չափով, հողերի օտարման և տարաբնակեցման մասով՝ շուրջ 8 մլն ԱՄՆ դոլար
Երկրորդ տրանշով իրականացվող աշխատանքների նկարագիրը.
1. Աշտարակ – Թալին 42 կմ երկարության հատվածի վերակառուցում և ներկայումս երկշարք ճանապարհի լայնացում մինչև քառաշարք ճանապարհի:
2. Խորհրդատվական ծառայություններ և ծրագրի կառավարում. այդ թվում նաև ուսումնասիրությունների նախապատրաստում և ներդրումային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող հետագա ծրագրերի մանրամասն նախագծերի, պլանների, շինարարության նկատմամբ վերահսկողության իրականացում, մրցութային փաստաթղթերի նախապատրաստում, գնումներ և կարողությունների հզորացում:
|
Աշտարակ - Թալին |
Ընդհանուր երկարություն |
42 կմ, որից` |
Ծածկի լայնություն |
26.4 մ |
Հիմնական աշխատանքներ |
- Ներկայումս երկշարք ճանապարհի վերակառուցում քառաշարք ճանապարհի , 29+600 կմ ից մինչև 71+500 կմ; |
Ծածկ |
Ծածկը կպարունակի 18 սմ կոպճային բնական շերտ, 15 սմ ավազակոպճային ենթահիմքից, 18 սմ խճային հիմք և 26 սմ բետոնյա ծածկից |