Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր
Տրանշ 3. Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի
Տրանշ-3 (Թալին-Լանջիկ 18,7կմ, Լանջիկ-Գյումրի 23կմ) ընդհանուր երկարությունը՝ շուրջ 41,7կմ
Երրորդ տրանշի վարկային համաձայնագրերը ստորագրվել են երկու վարկատու ֆինանսական հաստատությունների՝ Ասիական զարգացման բանկի (11.03.2014թ.) և Եվրոպական ներդրումային բանկի հետ (18.11.2013թ.):
Նախագծային աշխատանքներ իրականացնող խորհրդատու կազմակերպությունն է ֆրանսիական «Էջիս Բիսիոմ Ինտերնեշնլ» ընկերությունը:
Կապալառու կազմակերպությունն է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն։
Շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպությունը մինչև 2019թ. հոկտեմբեր «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկությունն էր: 2019թ. հոկտեմբերից տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերությունը։
Երրորդ տրանշի ֆինանսավորում՝
- Թալին-Լանջիկ հատվածի համար՝ ԱԶԲ-ի ''OCR'' ֆոնդից (սովորական վարկային միջոցներ)` 100 մլն ԱՄՆ դոլար, ՀՀ պետբյուջեից հարկերի մասով` շուրջ 20.5 մլն ԱՄՆ դոլարի չափով, հողերի օտարման և տարաբնակեցման մասով (ընդհանուր Թալին-Գյումրի հատվածի համար)՝ շուրջ 8.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ենթակառուցվածքների տեղափոխման մասով՝ շուրջ 3.4 մլն ԱՄՆ դոլար: Ընդամենը՝ շուրջ 32.4 մլն ԱՄՆ դոլար:
- Լանջիկ-Գյումրի հատվածի համար՝ ԵՆԲ-ի վարկային միջոցներ` 60 մլն եվրո, Հարևան երկրների ներդրումային գործիքի դրամաշնորհ (NIF Grant)՝ 12 մլն եվրո, ՀՀ պետբյուջեից հարկերի մասով` շուրջ 16.2 մլն եվրոյի չափով։
Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցման աշխատանքներն ավարտվել են։
Լանջիկ-Գյումրի հատվածում վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Երրորդ տրանշով իրականացվող աշխատանքների նկարագիրը.
- Թալին-Լանջիկ 18,7 կմ հատվածի վերակառուցումը, տեխնիկական հսկողությունը, ինչպես նաև միջանցքի հարավային հատվածի նախագծումն ու Տրանշ 4-ի նախապատրաստումը ֆինանսավորվում են ԱԶԲ վրակային միջոցներով: Իրականացվել է՝
- Թալին-Լանջիկ 18,7 կմ հատվածի վերակառուցման աշխատանքներ,
- Թալին-Լանջիկ հատվածի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն,
- Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային՝ Արտաշատից Քաջարան մոտ 304 կմ հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության և նախնական նախագծի պատրաստում,
- Ծրագրի իրականացմանն աջակցություն և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետագա մասնաբաժնի նախապատրաստում, այդ թվում` մոտ 60կմ հատվածի վերջնական նախագծի պատրաստում,
- Երկարաժամկետ ճանապարհային ենթաոլորտային ծրագրի, ճանապարհային ակտիվների կառավարման և ընթացիկ պահպանության վարչական համակարգի մշակում ու իրականացում:
- Լանջիկ-Գյումրի 23կմ հատվածի վերակառուցումը և տեխնիկական հսկողությունը, ինչպես նաև Գյումրիի շրջանցիկի և Գյումրի-Բավրա մոտ 70կմ հատվածների նախագծումը ֆինանսավորվում են ԵՆԲ վարկային և դրամաշնորհային միջոցներով: Նախատեսվում է՝
- Լանջիկ-Գյումրի 23կմ երկշարք հատվածի վերակառուցում՝ ընդլայնելով այն մինչև քառաշարք,
- Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն,
- Հյուսիսային Գյումրի-Բավրա շուրջ 70կմ հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, նախնական և մանրամասն նախագծում,
- 5-րդ տրանշի հայտի և մրցութային փաստաթղթերի նախապատրաստում: