Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր

Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի համագործակցության շրջանակներում «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը» մեկնարկել է 2013 թվականին և իրականացվել է համաձայն հետևյալ երեք վարկային համաձայնագրերի՝

  • 2013թ. փետրվարի 11-ին կնքված թիվ 8229 AM համաձայնագիր՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագիր (ԿՆՃՑԲ ծրագիր)
  • 2015 թվականի օգոստոսի 26-ին կնքված թիվ 8523 AM համաձայնագիր՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագիր (ԿՆՃՑԲԾ ԼՖ ծրագիր)
  • 2019 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված թիվ 8957 AM համաձայնագիր՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» ծրագիր (ԿՆՃՑԲԾ ԼՖ2 ծրագիր)

 

Ծրագրի ավարտման ամսաթիվն է 2022թ․ դեկտեմբերի 31-ը։

 

Ծրագիրը ներառում էր երկու հիմնական բաղադրիչներ՝ կենսական նշանակության ճանապարների բարելավում և ծրագրի կառավարում և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում։ ԿՆՃՑԲ և ԿՆՃՑԲԾ ԼՖ ծրագրերի ծրագրային գործողություններն ավարտվել են։ 

 

Բաղադրիչ 1Կենսական նշանակության ճանապարհների բարելավում

ԿՆՃՑԲ և ԿՆՃՑԲԾ ԼՖ ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են 392,5կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ (2013-2017թթ․՝ ԿՆՃՑԲ ծրագիր – 211,41կմ և 2016-2020թթ․՝ ԿՆՃՑԲԾ ԼՖ ծրագիր - 181․05կմ) ։

ԿՆՃՑԲԾ ԼՖ2 ծրագրի շրջանակներում, 68,74կմ ընդհանուր երկարությամբ 12 ճանապարհների վերականգնման աշխատանքների մեկնարկը տրվել է 2020թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ 2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ 12 ճանապարհներից հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել 11-ը (ընդհանուր մոտ 60,24կմ)։ Մեկ ճանապարհահատվածի հիմնանորոգումը փոխանցվել է և կիրականացվի ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրի շրջանակում։

 

Ծրագրի սույն բաղադրիչը ներառել է նաև՝

  • Ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական աուդիտ 
  • Ճանապարհների «Սև կետերի» (վթարավտանգ տեղամասեր) բարելավում 
  • Երթևեկության նշանների տեղադրում 
  • Երթևեկության հաշվիչների տեղադրում

 

Բաղադրիչ 2 Ծրագրի կառավարում և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում

Սույն բաղադրիչով կատարվել են՝ 

  • Ճանապարհային գույքի կառավարման համակարգ և տվյալների հավաքագրում 
  • Կենսական նշանակության ճանապարհային ցանցի զարգացման պլանի մշակում 
  • Ճանապարհային անվտանգության մասով կրթելու և հանրության իրազեկման արշավ 
  • Սոցիալական մոնիտորինգի և գնահատման ուսումնասիրություն 
  • Ճանապարհային ենթակառուցվածքներում բնական աղետների ռիսկերի գնահատում 
  • Պրակտիկանտների պրակտիկայի կազմակերպում

ԿՆՃՑԲ, ԿՆՃՑԲԾ ԼՖ և ԿՆՃՑԲԾ ԼՖ2 ծրագրերով իրականացված ճանապարհաշինական աշխատանքներ

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի վարկային համաձայնագիր

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում (ֆինանսավորում՝ Համաշխարհային բանկ‚ ՀՀ կառավարություն) իրականացված ավտոճանապարհների վերականգնման աշխատանքներ (2019-2020 թթ.)

Ծրագրի իրականացման և ավարտական արդյունքների հաշվետվություն